Կես գլանակ ու մի կես էլ մտավարժանք
Անձի և պետության շահերի միջև պետք է լինի հարաբերական ներդաշնակություն:
Հայաստանը պատմականորեն կազմավորվել է որպես առավելապես միատարր պետություն՝ իր ընդհանուր գաղափարներով, նպատակներով ու շահերով: Ահա թե ինչու մեզանում ազգային շահերը նաև պետական շահեր են: Ընդ որում, ներկայումս անձի շահերը հասարակական և պետական շահերի առաջնահիմքը, նպատակն են, նրանց ձևավորման մեխանիզմը:
Ազգային անվտանգության հայեցակարգի տեսանկյունից անցումային շրջանի ներկա փուլում անձի շահերը հանգում են նրա սահմանադրական իրավունքների և ազատությունների, անձնական անվտանգության, կենսամակարդակի և կյանքի որակի բարձրացման, ֆիզիկական, հոգևոր և մտավոր զարգացման իրական ապահովմանը:
(Գրողը տանի, իսկապես էլ այլ «բանի» հաստատ չեն «հանգում»։))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել