ԲՈւՐՈՒՆԴԻ։ Եթե որոշել եք այս երկրում վազել ընկերոջ հետ, ապա մեծ է հավանականությունը, որ կհայտնվեք բանտում: 2014 թվականից օրենքով արգելված է խմբակային վազքը: Պատճառն այն է, որ մինչև վերջին տասնամյակն այս երկրում հաճախակի էին լինում բախումներ էթնիկ խմբերի միջև: Բուրունդիի բնակիչները խմբերով գնում էին վազելու, որպեսզի դուրս հանեին կուտակված էներգիան, մի կողմից էլ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինեին հարձակման: Այս սովորույթը ղեկավարության կողմից դիտարկվեց որպես վտանգավոր գործունեության քողարկված դրսևորում: Օրենքի կիրառումից հետո բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ բանտարկվեցին այն խախտելու համար:

ԹՈւՐՔՄԵՆՍՏԱՆ։ Այս երկրում 2005 թվականից արգելված է ձայնագրությամբ երգելը համերգների և հեռուստատեսային ելույթների ժամանակ: Այս օրենքն ուղղված էր իրական մշակույթը պահպանելուն: Դրանից 4 տարի առաջ էլ Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիազովն արգելել էր բալետն ու օպերան: Նա հայտարարել էր, որ ինքը ոչինչ չի հասկանում օպերայից. «Կարիք չկա սեր ներշնչել մեր ազգին, եթե դա նրանց արյան մեջ չկա»:

ԱՄՆ։ Եթե Միացյալ Նահանգներում որևէ մեկի մետ հայտնաբերվի Կինդեր ձվիկ, նրան սպառնում է ազատազրկում: Ամբողջ աշխարհում լայն տարածում գտած այս շոկոլադն ԱՄՆ-ում արգելված է: Շոկոլադի միջի անակնկալ խաղալիքը ղեկավարությանը վախեցնում է, հնարավոր է` մարդիկ կուլ տան:

ԻՐԱՆ։ Իրանցի տղամարդիկ սանրվածք ընտրելիս պետք է ուսումնասիրեն օրենքը: 2010 թվականին երկրի կառավարությունը հրապարակել է տղամարդկանց թույլատրելի սանրվածքների ձևերը: Երկար մազերը, մազափունջը հավաքելն այստեղ արգելված է: Այս երկրում արգելված է նաև Բարբի տիկնիկը: Երկարոտն շիկահերը համարվում է հակաիրանական: 2012 թվականից այս տիկնիկների վաճառքն արգելվեց օրենքով: Փոխարինելու եկան Սառան և Դարան: Գլխաշորով, ամբողջովին հագուստով ծածկված այս տիկնիկները, սակայն, երկրում այդքան էլ չսիրվեցին:

ԱՎՍՏՐԱԼԻԱ_ Այտեղ արգելված է փոքր կուրծք ունեցող կանանց մասնակցությունը էրոտիկ ֆիլմերում: Ղեկավարությունը գտնում է, որ դա կհանգեցնի մանկապղծության:

ՍԻՆԳԱՊՈւՐ_ Այստեղ արգելված է ծամոն ծամելը: 1992 թվականին ընդունված օրենքով արգելված է ծամոնի ներմուծումն ու առևտուրը: Բացառություն է արվում միայն այն մարդկանց, որոնց առողջապահական նկատառումներով է նշանակվում ծամոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել