Հունվարի 31-ին Լոս Անջելեսի ամենահեղինակավոր «Dolby» թատրոնում տեղի ունեցավ Մարտին Մկրտչյանի մենահամերգը: Ինչպես կազմակերպիչներն էին նշել, երգիչը ներկայանալու էր նորացված ծրագրով, իսկ համերգի հատուկ հյուրն էր Հռիփսիմե Հակոբյանը:

Երգչի մենահամերգի տոմսերի գինը եղել է 31 դոլարից մինչև 121 դոլար, դե եթե փորձենք դրամով հաշվել, ստացվում է 14.000 դրամից մինչև 58.000 դրամ։ Իհարկե, որքան թանկ է տոմսը, այնքան ավելի հարմարավետ և բեմին մոտիկ է նստատեղը:  

Համերգային ծրագրի սկիզբը նախատեսված էր 19:00-ին, սակայն երգիչը կես ժամ ուշացումով է բեմ բարձրացել: Մարտինը և Հռիփսիմեն իրենց դուետի ժամանակ բեմ են դուրս եկել որդու հետ, դե իսկ փոքրիկ Լեոն կրում էր այն նույն հագուստից, ինչ նրա հայրիկը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել