Ֆեյսբուքյան օգտատեր Լիդա Վարդանյանը սկանդալային հրապարակում է արել Facebook սոցիալական ցանցի «Ինձ պետք ա էսինչ բանը» խմբում, որտեղ մեղադրում է «Yerevan City» խանութների ցանցին զինվորների համար նախատեսված ու վաճառքի ոչ ենթակա խտրացրած կաթ վաճառելու մեջ։
Քաղաքացին հրապարակել է նման խտացրած կաթի պիտակի լուսանկար ու մեկնաբանել. «Տեսեք՝ ինչ խայտառակություն ա տիրում «Yerevan City»-ում (ներքևի տողը կարդացեք)»։
Եթե այս մեղադրանքը հիմնավոր է, ու «City»-ներում իրոք վաճառում են բանակին հատկացվող սննդամթերք, ապա դա իրոք խայտառակություն է, և պիտակի վրա նշված տողը զուտ լիրիկական զեղում չէ, քանի որ վաճառքում հայտնված խտացրած կաթի այսպիսի ամեն մի տարան նշանակում է, որ ինչ-որ զինվոր չի ստանալու իրեն հասանելիք չափաբաժինը, և ստացվում է, որ մինչ մեր տղաներն անձնուրաց հսկում են բոլորիս, այդ թվում նաև «City»-ի պատասխանատուների անդորրը, ինչ-որ սրիկաներ փող են աշխատում նրանց թերսնուցման հաշվին։ Սակայն չի կարելի մոռանալ անմեղության կանխավարկածի մասին ու բացառել այն տարբերակը, որ սա իրականում ապատեղեկատվություն է, բայց չի էլ կարելի նման հաղորդագրությունն անուշադրության մատնել։
Համաձայն ՀՀ օրենքի՝ այն պահից, երբ հանցագործության մասին հաղորդագրությունը հայտնվում է ԶԼՄ-ներում, դրանցով պետք է զբաղվեն պատկան մարմինները, այնպես որ, հուսանք, որ այս պատմությունն անարձագանք չի մնա։
Համաձայն ՀՀ օրենքի՝ այն պահից, երբ հանցագործության մասին հաղորդագրությունը հայտնվում է ԶԼՄ-ներում, դրանցով պետք է զբաղվեն պատկան մարմինները, այնպես որ, հուսանք, որ այս պատմությունն անարձագանք չի մնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել