cuerpo-peraԵթե 10 տղամարդու հարցնեք, ինչպիսի՞ կազմվածք ունեցող կանանց եք նախընտրում, նրանցից 7-ը կպատասխանի՝ “կիթառանման կազմվածք ունեցողներին”։ Այո, ամբողջ աշխարհում պարբերաբար անցկացվող սոց․ հարցումները փաստում են՝ տղամարդկանց աչքերում ամենագրավիչ ու ցանկալի կանայք տանձանման կազմվածք ունեցողներն են։ (Ներենք նրանց մեր տերմիններին չտիրապետելու համար։)  
Կնոջ ընդգծված իրանը,  թմփլիկ ազդրերը, կոնքերի  կլորավուն ուրվագիծը գայթակղում են տղամարդկանց։   
Մինչդեռ կանայք բարդույթավորվում են, որ գեր են, մարմնի անհավասար չափաբաժիններ ունեն, վաճառակետում էլ իրենց հարմար հագուստ չեն գտնում։ Թնկնթնկալու փոխարեն առաջարկում եմ  զինվել գիտելիքի անհրաժեշտ չափաբաժնով ու խնդիրը հաղթահարելու մարտական տրամադրությամբ գնալ շոփինգի։ Ոգեշնչման համար հիշեցնեմ՝ աշխարհի ամենահայտնի սեքս-խորհրդանիշ հանդիսացող կանայք հենց տանձանման կազմվածք ունեն։ Նրանցից են՝ Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Շակիրան, Ռիհաննան և մի շարք ուրիշները։
NEW YORK, NY - APRIL 24: Rihanna attends the TIME 100 Gala celebrating TIME՛S 100 Most Influential People In The World at Jazz at Lincoln Center on April 24, 2012 in New York City. (Photo by Fernando Leon/Getty Images for TIME)Նախ, առաջարկում եմ պարզել ՝ինչ ասել է “տանձանման կազմվածքն” ու ինչ չափորոշիչներ կան։ Տանձանման կազմվածքին բնորոշ են նուրբ նեղ ուսերը, ոչ արտահայտիչ կուրծքը, ընդգծված իրանը, լայն կոնքերն ու հաստ ազդրերը։ Այս անհամաչափությունը կարող է նկատվել նույնիսկ նիհար կանանց մարմնի վրա։ Այսինքն՝ ունենալ տանձանման կազմվածք չի նշանակում լինել գեր։ Այսպիսի կազմվածք ունեցող կանայք վաճառակետում իսկապես կարող են խնդրի առաջ կանգնել․ որովհետև մարմնի վերին հատվածը որպես կանոն 1-2 համարով ստորին հատվածից ավելի փոքր է լինում։ Պատրաստի զգեստ գնելը մանավանդ բավական դժվար է։ Դժվար, բայց ոչ անհնար։ Տանձանման կազմվածք ունեցող կանայք հագուստի միջոցով պետք է ընդգծեն մարմնի վերին հատվածը և հնարավորինս չեզոքացնեն ստորինը։
Քայլ առաջին․ 
Շեշտադրում ենք բարակ իրանը, նուրբ ուսերն ու կուրծքը։ Այս նպատակով մեզ օգնության կհասնեն․
  • ուսադիրները,
  • լուսամփոփի թևերով վերնաշապիկները,
  • հագուստի կրծքի հատվածում տեղակայված գրպանները,
  • ժաբոն, վալանները,
  • բազմաշերտ վզնոցներն ու շարֆերը։
get_img (1)Տոպերը կամ բլուզները կարող են խոշոր պրինտով լինել։ Այս ամենը մարմնի վերին հատվածին ծավալ կհաղորդի ու կընդգծի այն, ինչ պետք է։
Տաբատ 
Տաբատ ընտրելիս պետք է զգուշավոր լինել։ Խուսափեք բաց գույներից, դրանք ծավալ հաղորդելու հատկություն ունեն։ Նախապատվությունը տվեք տաբատների՝ ծնկից լայնացող մոդելներին։
 
Ի դեպ, տաբատների պարագայում հակառակ սկզբունքն է գործում․ դրանց վրա գրպաններ, նախշեր, փայլեր, պրինտեր չպետք է լինեն։

Կիսաշրջազգեստ
Տանձանման կազմվածք ունեցող կանանց հակացուցված է կիսաշրջազգեստի մինի չափսը։ Կարող եք ընտրել մաքսի կիսաշրջազգեստ, կիսաշրջազգեստ-արև, գնչուական ոճի որևէ մոդել կամ ոչ կիպ կիսաշրջազգեստ-մատիտ։ Դրանք կնրբացնեն մարմնի ուրբագիծն ու կքողարկեն լայն ազդրերը։

Կիսաշրջազգեստի կատարյալ երկարությունը ծնկները ծածկողն է։ Ի դեպ, տանձանման կառուցվածք ունենալու պարագայում կարևոր է կիրառել ոտքերն ավելի երկար ցույց տալու բոլոր հնարավոր տարբերակները։ Ամենաարդյունավետը միագույն զուգագուլպա, կոշիկ ու կիսաշրջազգեստ ընտրելն է։ 
 
 
Ժակետ, վերարկու 
Գրագետ ընտրված ժակետն ու վերարկուն ձեր մարմնի վերին և ստորին հատվածներն ընդհանուր հայտարարի կբերեն։ Մի ցուցում․ դրանք  չպետք է ավարտվեն կոնքերի հատվածում։ Այդպիսով, ազդրերի լայնությունն էլ ավելի կընդգծվի։ Այս պարագայում կատարյալ երկարությունն ազդրերը ծածկողն է։
 
47a70abee41248e32e54e91e2fd875b7Շրջազգեստ 
Ինչպես նշեցի, տանձաձև կառուցվածք ունեցող կանանց  շրջազգեստի ընտրությունը բավական բարդ է։ Իրանի հատվածում կատարյալ նստող շրջազգեստն ազդրերի հատվածում կնճռոտվում է, ազդրերի չափսով ընտրվածն իրանի հատվածում լողում։ Ինչ անե՞լ։    
Ամենաօպտիմալ տարբերակն  ընդգծված իրան ունեցող լայնացող շրջազգեստ ընտրելն է։ Միաժամանակ երկու նապաստակ կբռնեք․ կընդգծեք  իրանն ու կքողարկեք լայն ազդրերը։
Եթե ցանկանում եք կազմվածքին ավազե ժամացույցի տեսք հաղորդել, ապա ընտրեք ջրահարս-շրջազգեստի այնպիսի մոդել, որը գրկում է  իրանը, ազդրերի հատվածում փոքր-ինչ լայնանում, այնուհետև կրկին նեղանում։ 
Ինչպես տեսնում ենք, բարդ թվաբանություն չէ,  խնդիրն ունի լուծման պարզ բանաձև․ գրագետ հագուստ։
Սիրեք այն ամենն,  ինչ տեսնում եք հայելու մեջ։ Կա, խնդիր, կգտնվի նաև  դրա լուծման  fashion տարբերակ։
Տաթև Ախայան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել