military«Military» բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է «զինվորական»։ Այս ոճը համաշխարհային նորաձևության մեջ ամենամեծ պահանջարկ ունեցողներից է։ «Military boom»ը երբեք չի հանգչում։

Սակայն պետք է ասեմ, որ զինվորական ոճի ծնունդը նորաձևության հետ ընդհանրապես կապ չունի։ Այն ի հայտ է եկել ժամանակի պահանջով ու թելադրանքով։ Դրա արմատները գալիս են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից, երբ ամբողջ աշխարհում ֆինանսական ճգնաժամ էր։ Կարի գործարանները մի նպատակ էին  հետապնդում՝ զինվորներին ապահովել անհրաժեշտ համազգեստով։ Այս տարիներին քաղաքացիական հագուստ ձեռք բերելը հեքիաթի ժանրից էր։ Ճարահատյալ կանայք սկսեցին  իրենց և երեխաների  համար հագուստ կարել։ Ձեռք էին բերում զինվորական համազգեստ և ձևափոխում էին այն։  Զինվորական շապիկները, բաճկոններն ու տաբատները վերածվում էին կանանց վերնաշապիկների, խալաթների, կարկատաններով զգեստների ու մանկական հագուստի։

милитари_стиль

Ժամանակի ընթացքում այս ոճն ընկերացավ մարդկանց հետ ու  նրանց կենցաղի մի մասը դարձավ։ Կանայք սկսեցին ավելի համարձակ փորձարկումներ անել, նույնիսկ միլիթրի ոճի տոնական զգեստներ ստեղծեցին։Զինվորը դարձել էր ժամանակի հերոս, զինվորական համազգեստը՝ քաջության խորհրդանիշ։ Յուրաքանչյուր երիտասարդ երազում էր համազգեստ կրելու մասին։    

1428574494_mario-testino-335

Միլիթրի ոճը զարգացման լայն թափ առավ 60-ական թվականներին՝ հիպպի երիտասարդական ապստամբ շարժման ժամանակ։ Հիպպիները մարդկանց կոչ էին անում հրաժարվել քաղաքացիական հագուստից և շրջել միայն զինվորական համազգեստով, ցույց տալով, որ չեն նահանջելու ու ամեն վայրկյան պատրաստ են կռվի դուրս գալու։

Նրանք զինվորական համազգեստին նոր, ազատ շունչ հաղորդեցին, օրինակ, նրանց զինվորական տաբատը կոնքերից էր սկսվում, գոտին չէր գրկում մեջքը, այլ անկանոն  կախվում։

1421129129_img

Եիտասարդներն ապացուցեն ամբողջ աշխարհին, որ զինվորական համազգեստը ոչ միայն հարմար է, այլև շատ ոճային։ Այս փաստը չվրիպեց նորաձևության հսկաների աչքից։Միլիթրին ներխուժեց նորաձություն։ Մինչ օրս այն նորաձևության շաբաթների սպասված հյուրն է։ Այս ոճով հագուստի հավաքածուներ են ներկայացրել Dior-ը, Chanel-ը, Miu Miu-ն, Celine-ը, Miguel Adrover-ը, Louis Vuitton-ը և ուրիշները։

Picnik collage

Մեր օրերում ամենաթրենդայինը  High միլիթրի ոճն է, երբ հագուստում զինվորական ոճի թեթև շեշտադրումներ են արվում։ Այս ոճով հագնվելու համար պարտադիր չէ ոտքից գլուխ զինվորական հագուստ կրել։ Միլիթրին կարող ենք միքսել քեժլ, սաֆարի, սպորտային, նույնիսկ դասական ոճի հագուստի հետ։

700_original

Միլիթրի լուք ստեղծելու համար պետք է  մի քանի առանցքային իր ձեռք բերել և դրանց վրա կառուցել ամբողջ կերպարը։ Եթե զինվել եք թղթով և գրիչով, ապա սկսենք։

aBX-SKdLp4E

Նախ, գույների մասին։ Միլիթրիի գույներն են՝ մուգ կանաչը, խակին, ավազագույնը, մոխրագույնն ու շագանակագույնը։ Տարբերվող կերպար ստեղծելու համար դրանք կարող եք շաղախել վառ գույների հետ։
S-pokazov-2015-military-styleԶինվորական ոճի հագուստը որպես կանոն կարվում է հաստ կտորներից: Կատարյալ լուք ստեղծելու համար նմանատիպ կտորներից կարված հագուստը  կարող եք համադրել նուրբ ու բարակ կտորներից կարված հագուստի հետ Օրինակ, բարխատը, վիլվետը կամ դրապը կարող եք համադրել մետաքսի ու բամբակի հետ։

Միլիթրի ոճում հագնվելու համար պետք է  ձեռք բերել․ 

938315_053
  • Խոշոր կոճակներով վերնաշապիկ,
  • Ուսադիրներով ժակետ,
  • Ուղիղ գծով նեղ տաբատ,
  • Խոշոր գրպաններով և ուսադիրներով երկփեղկ վերարկու,
  • Մուգ-կանաչ կիսաշրջազգեստ մատիտ կամ խոշոր գրպաններով ջինսե կիսաշրջազգեստ

Կոշիկների և աքսեսուրաների մասին կխոսենք քիչ ավելի ուշ։ Իմ ուսումնասիրած բոլոր աղբյուրներում ոճաբանները կանանց խորհուրդ են տալիս փորձարկումներ անել և հագուստին ինքնուրույն ինչ-որ աքսեսուարներ ավելացնել, լինի դա կոճակ, ուսադիր  կամ գրպան։ Ես, անկեղծ ասած, դրա կողմնակիցը չեմ։  «Ազարտի» մեջ ընկնելու և չափն անցնելու վտանգը մեծ է։  Ավելի ճիշտ է տեսնել ու գնել։

 Militari-2015

Միլիթրի ոճի զգեստներ ևս գոյություն ունեն։ Դրանք առանձնանում են իրանի շեշտադրմամբ և լայն ուսերով։ Զինվորական ոճի զգեստների վրա ևս կարող են լինել ուսադիրներ և խոշոր գրպաններ։ Կերպարը կարող եք ամբողջացնել հաստ գոտիով և հաստ կրունկներ ունեցող երկարաճիթ կոշիկներով։

690343-1           

Միլիթրի ոճի օգնությամբ կարող եք նոր կյանք հաղորդել ձեր զգեստապահարանում տարիներով ննջող շապիկներին ու բլուզներին։ Դրանք կարող եք համադրել մուգ կանաչ ուղիղ գծով տաբատների, ուսադիրներով ժակետների ու զինվորական ոճի փոքր-ինչ կոպիտ կոշիկների հետ։ Ցնցող տեսքը երաշխավորվում է։

3Միլիթրի կոշիկները բազմազան են։ Դրանք կարող են լինել կաշվե հասարակ երկարաճիթ կոշիկներ, կոպիտ սանդալներ, կապիչներով բոտիլյոններ և այլն։ Եթե ուզում եք բարձրակրունկ կոշիկներ կրել, ապա նախապատվությունը տվեք հաստ կրունկներին։ Ասեղանման կրունկներն այս ոճում ցանկալի հյուր չեն։ Եթե հարմարավետության կողմնակից եք, զինվորական մոտիվներով կեդեր ընտրեք։

Էլ ինչ լուք, առանց աքսեսուարների։ Կերպարի վերջնական աղն ու պղպեղը կապահովեն միլիթրի աքսեսուարները։
Դրանցից են՝ կաշվե հաստ գոտին,  փոստատարի ոճով պայուսակը, մետաղադրամներով թևնոցը, խոշոր ժամացույցը, ինքնատիպ ակնոցը, մորթե գլխարկը կամ զինվորական պանաման։

military-jacket-street-style
Միլիթրի ոճը կանանց ինքնավստահություն է հաղորդում։ Զինվորական մոտիվներով  հագուստը ցույց է տալիս, որ կինը նպատակասլաց է, գիտի՝ ուր է  գնում, ինչի համար, ու, ամենակարևորը, մարտական է տրամադրված։ 

Տաթև Ախայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել