Թուրքիայի օդային սահմանը ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից երեկ նորից խախտելու փաստը մի բանի մասին է միայն խոսում.
Պուտինը հրաշալի հասկանում է, որ վերջին տասնօրյակի իրադարձությունները՝ բրիտանական դատարանի պաշտոնական եզրակացությունը Լիտվինենկոյի գործով, BBC-ի ֆիլմը պուտինի կոռուպցիայի ու հարստության մասին ու դրան հաջորդած ԱՄՆ նախագահի խոսնակի պաշտոնական հաստատումը պուտինի կոռուպցիոներ լինելու մասին, ինչպես նաև փետրվարին սպասվող մալայզիական ինքնաթիռի կործանման մեղավորներին նշելիք Նիդեռլանդների պաշտոնական հետաքննության պաշտոնական եզրակացությունը Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիտի ֆորմատը ՎԵՐԱՓՈԽԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՊՈՒՏԻՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՊՐՈՑԵՍԻ ու Ռուսաստանը և նրա ժողովուրդը դադարել են լինել կոնֆլիկտի կողմ, իսկ Արևմուտք-Ռուսաստան կոնֆլիկտն էլ իր հերթին վերափոխվել է կոնկրետ անձի՝ պուտինի շատ կոնկրետ հանցագործություններ քննող սովորական քրեաիրավական պրոցեսի։
Ու հիմա թուրքական-նատոյական սահման խախտելու պրովոկացիայով պուտինը փորձում է իր անհատական քրեական պատասխանատվության խնդիրը նորից վերադարձնել Արևմուտք-Ռուսաստան կոնֆլիկտի ֆորմատի՝ Ռուսաստանին ու նրա ժողովրդին վերադարձնելով կոնֆլիկտի կողմի կարգավիճակը, իսկ իրեն՝ քրեական հանցագործությունների մեղադրյալից վերադարձնել գլոբալ կոնֆլիկտի կողմերից մեկի (անգամ եթե կանխորոշված պարտությամբ) բայցև լիդերի կարգավիճակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել