Ամերիկան ռազմածովային ուժերի նավը ապօրինի մուտք է գործել Հարավչինական ծովի` ՉԺՀ-ի ջրային տարածքներ: Այս մասին հունվարի 30-ին հաղորդել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չինը:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ՉԺՀ-ի օրենքների համաձայն` Չինաստանի տարածքային և դրանց հարակից ջրերին մոտենալու համար օտարերկրյա ռազմանավը պետք է ստանա Չինաստանի կառավարության թույլտվությունը: Ամերիկյան ռազմանավը խախտել է օրենքը ապօրինաբար մտնելով Չինաստանի տարածքային ջրեր»,- ասել է նա:
Դիվանագետի խոսքով` չինական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկել ամերիկյան ռազմածովային ուժերի նավի նկատմամբ, մասնավորապես որոշվել է այն հսկողության տակ պահել:
«Մենք պնդում ենք, որ ամերիկյան կողմը հարգի և ընդունի Չինաստանի օրենքները: Պետք է փորձել պահպանել փոխադարձ վստահությունը երկու երկրների միջև և պահպանել խաղաղություն ու կայունություն տարածաշրջանում»,-ընդգծել է Չինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել