Lragir.am-ը գրում է.

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը 2015 թվականին ավելացել է: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ պաշտոնապես աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88 հազար 928 մարդ, որոնցից գործազրուկ են եղել 77 հազարը:

Գործազրկության ցուցանիշը 2015 թվականի վերջին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում աճել է 16.9 տոկոսով:

Պաշտոնապես գրանցված գործազրուկների մեծ մասը կանայք են՝ 53 069: Մեկ թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածության գործակիցը 2015 թվականի վերջին 2014-ի համեմատ աճել է 19.0 տոկոսով՝ կազմելով 50 մարդ:

Գրանցված գործազրուկների մեծ մասը եղել են Երևանում, հաջորդել են Շիրակի ու Լոռու մարզերը: Գարծազուրկների մեծամասնությունը 35-44 տարեկան անձինք են: Ըստ վերլուծության՝ մեծամասնություն են կազմում այն գործազուրկները, որոնք ունեն միայն միջանակարգ կրթություն:

2015-ին աշխատանքով ապահովվել է 974 մարդ, ինչը 2014 թվականի համեմատ քիչ է 28.6 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել