Ամենատարօրինակ խաղը կյանքում ժամանակն է... Դու անցնում ես ամեն ճանապարհով, իսկ այն՝ քեզ հետ զուգընթաց: Դու ուզում ես, որ այն քեզ սովորեցնի լռել, սովորեցնի չզարմանալ, դու պարզապես ուզում ես լռել ցավի մասին: Բայց քմահաճ ժամանակն ունի իր նախասահմանված ուղին. միշտ հայտնվում է ամենաանսպասելի իրավիճակում, իրեն կարգում գլխավոր և սկսում քեզ ենթարկեցնել իրեն: Արդյունքում հասկանալի է դառնում մի պարզ ճշմարտություն՝ երբեք ոչինչ հենց այնպես չի լինում, կյանքն էլ գիտի՝ ինչ պատկերել քեզ համար: Մնում է միշտ ժպտալ, հա, նայել ցավին ու ժպտալ, նայել ցավեցնողին ու կրկին ժպտալ. կյանքն ինքը մի պարզ օր նույնակերպ զգացողություն կապահովի քեզ «ժպիտ» պարգևողին, որովհետև ոչ մի քարտեզ իր գծած ճանապարհը շեղողին չի մոռանում... Ժպտա ցավին և ներիր բոլորին ամեն ինչ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել