Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ: Շնորհավոր, հարգելի՛ սպաներ, զինվորներ, հայ ազգ, քաղաքացիներ, հայեր. վաղը մենք բոլորս կնշենք Հայոց բանակի կազմավորման օրը, մեզ համար դժվարին ժամանակներում Հայոց բանակն իր ուժն է թելադրում հայոց սահմանին, ուժ, որի շնորհիվ շատերը հասկանում են, որ կայուն է մեր բանակը և ունի ամուր հիմքեր՝ կազմավորման օրից սկսած: Ամուր է մեր 18-20 տարեկան տղաների շնորհիվ, ովքեր զենքն ուսին օր ու գիշեր հսկում են մեր սահմանները՝ անառիկ պահելով թշնամու հակադիվերսիոն հետախուզական հարձակումներից: Շնորհավոր, սիրելի՛ ծնողներ, հպարտացեք, քանզի ձեր որդիները ծառայում են: Վաղը ձեր՝ բանակում ծառայող տղաների օրն է: Շնորհավոր, հարգելի՛ որդեկորույս ծնողներ, հպարտացեք ձեր որդիներով՝ նրանք մեր նորօրյա հերոսներն են, ումից միմիայն օրինակ պետք է վերցնել, նրանք ծառայեցին իրենց արյան գնով, և շնորհավոր, հայ ժողովուրդ ջան, ձեր արու զավակնեը ծառայում են հանուն հայրենիքի՝ երդում տալուց անմնացորդ նվիրվում հայրենիքին: Շնորհավոր Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել