Արազ Օզբիլիսի թուրքական Բեշիկթաշ տեղափոխվելը վերջին մի քանի օրերին թեժ քննարկումների առարկա է։Անձամբ ես էլ չեմ ուզենա,որ մեր լավագույն մարզիկները երբեւէ հանդես գան թուրքական դրոշի ներքո։Բայց հարցը երկու կողմ ունի։Առաջինը,որ նույն տրամաբանությամբ մենք պետք է բողոքենք Թուրքիայի մեջլիսում հայ պատգամավորների ներկայության դեմ,կամ Թուրքիայում ապրող ու աշխատող մեր հայրենակիցների դեմ։Կամ էլ այն թուրք մտավորականների դեմ,ովքեր պարբերաբար Հայաստան են այցելում։Մյուս կողմից էլ քննարակման առակա է,թե ի՞նչ այլընտրանք ուներ Արազը։Հարցազրույցներից մեկում,նա բողոքել էր ,թե Սպարտակում հաջող հանդես չի գալիս ազգությամբ թուրք մարզիչի պատճառով։Եւ ի՞նչ երաշխիքներ,որ հիմա թուրքական ակումբում նա իրեն լավագույնս կդրսեւորի։Ամեն դեպքում,իմ կարծիքով,Բեշիկթաշի ղեկավարությունը հազիվ թե պահեստայինների նստարանին նստեցնելու համար է գնել հայ ֆուտբոլիստին։ Բոլոր այս հարցերի պատասխանը եւ այս ամենի քաղաքական ենթատեսք ունենալ-չունենալու հարցը կպարզի ժամանակը։Բեշիկթաշը ֆուտբոլային բարձրակարգ թիմ է եւ գուցե թուրքական ակումբում հայ ֆուտբոլիստը իր գոլերով կհիշեցնի հայկական պահանջատիրության մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել