Հունվարի 25-ին «Կենտրոն» հեռուստատսությամբ ընթացող «Վտանգավոր խաղեր» ամերիկահայ սերիալի ժամանակ հերթական անգամ լեզվի օրենքը խախտվեց. մի 3 րոպե շարունակ անգլերեն խոսակցություն էր ընթանում ֆիլմում՝ առանց հայերեն թարգմանության. անգամ տողատակով թարգմանություն չէր գնում: Ու սա արդեն շատ վատ ավանդույթի ուժ է ստանում հայկական հեռուստատեսության մեջ, երբ օտարալեզու խոսակցությունները հայերեն չեն թարգմանվում: Բրազիլական սերիալում էլ՝«Արմենիայով» ընթացող, բրազիլերենը թարգմանվում է, բայց եթե բրազիլացի հերոսն սկսում է իր խոսքում անգլերեն արտահայտություններ օգտագործել՝ չի թարգմանվում. երևի թե թարգմանելու նեղություն չեն տալիս իրենց՝ մտածելով՝ էլ ի՞նչ հայ, որ չիմանա, թե ինչ է նշանակում «օ-քեյը» կամ «օ մայ գադ»-ը: Ռուսաստանն էլ «մերոնց» նման. երեկ մի ֆիլմ էր գնում ռուսաստանյան հեռուստաալիքով, ու մեկ էլ հանկարծ չեչեներեն, թե ադրբեջաներեն են խոսում հերոսները՝ «գողական աշխարհից», ու ոչ մի թարգմանություն՝ ո՛չ բանավոր, ո՛չ տողատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել