Լրատվական հաղորդումներ նայելուց կամ կայքերում նորություններ կարդալուց հաճախ լսում կամ տեսնում եմ, որ շատ պատգամավորներ (բացի տնտեսագետներից), լրագրողներ և եկամուտները հաշվող այլ անձիք օգտագործում են «եկամտահարկ» բառը:
Ժողովո՛ւրդ, տնտեսագիտական այդպիսի տերմին իրականում 2013 թվականի հունվարի մեկից գոյություն չունի: Աշխատավարձից պահվում է ոչ թե եկամտահարկ, այլ եկամտային հարկ, ու դրանք շատ տարբեր տերմիններ են: Կոպիտ ասած` եկամտային հարկ = եկամտահարկ + սոցվճար: 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» նոր օրենքով գործատուներն աշխատողների համար այլևս սոցվճար և եկամտահարկ չեն վճարում, փոխարենը վճարում են միասնական եկամտային հարկ:

Հ.Գ. Նոր օրենքով աշխատողի աշխատավարձի իրական չափը չի փոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել