Հարգելի՛ «Երևան Ջուր», բարձրաձայնում եմ առաջին և վերջին անգամ. վերանայեք ձեր աշխատանքները, արդեն երիկամ չի մնացել, ամբողջությամբ ավազ է, բայց դա դեռ ինձ համար այդքան մտածելու տեղիք չի տալիս, որքան այն, երբ երեխաս ստիպված պետք է լողանա այս ավազաջրի մեջ և սնվի այս ջրով լվացված սնունդով: Շաբաթը մեկ մի 30 րոպեով անջատում եք, հետո միացնում, և մի 4-5 օր պետք է այսպես ավազ լինի, հետո մինչև մաքրվում է, նորից կտրում եք, և այսպես արդեն մեկ տարի, ինչքա՞ն կարելի է, առողջություննե՞րս եք փորձում, թե՞ մեր նյարդերը։ Հրապարակայնորեն հայտարարում եմ, եթե այսպես շարունակվի, ես ջրի համար գումար այլևս չեմ վճարելու, սա ամենամեղմ պատիժն է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1168507786500402&set=a.171275462890311.35624.100000235766074&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



