Արդեն երկու թաղապետի ֆեյսբուքյան պատին նկատեցի (դե հեսա մնացածն էլ են գրելու էլի) գրառում, թե բա՝ ereXeqq, իմ արև, ձեր արև, ձյուն-մյուն մաքրում ենք ու անձամբ մենք ենք հետևում դրան, բայց դե էնքան շատ ա գալիս, որ մարդ ես, կարող ա մի քանի տեղ էլ (դե էն տեղերը, որտեղ ֆոտոսեսիա չեն արել էլի) չկարանանք մաքրենք, ու սառի էլի, մեզ վրա հույս չդնեք ու նորմալ քշեք... Երկու ժամ շուտ ենք վեր կենալու ու ձյան մաքրումն օրը 26 ժամ անենք:
Սա կարելի է անվանել ստրախովկա ապագա ստատուսներից ու քննադատություններից խուսափելու համար, բայց դե ափսոս, «էդ կուտը» ոչ մեկ չի ուտում, թաղապետեր ջաներ։

Մի բուռ Երևան ա, ամեն մեկիդ էլ մի բուռ տարածք ա տված ու լիքը փող ու տեխնիկա, ձև չի՝ չկարանաք հասցնենք, իսկ ձյունն էլ այլանդակ շատ չի... Այ որ ԱՄՆ քաղաքներից մեկի թաղապետը լինեիք, հաստատ հմո կլինեի ձեզ հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել