Ինչպես արդեն տեղեկացրել էի, Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային N 5 եւ 32 երթուղիները սպասարկվում են «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի կողմից, այսինքն՝ պատկանում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու նրա աներձագին` Ռոբերտ Սարգսյանին: Մեր հարցումներին Երեւանի քաղաքապետարանից ստացված պատասխանում նշվել է, որ N 63-ը միկրոավտոբուսային գիծն էլ պատկանում է «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ին, իսկ N 15 երթուղին` «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ին: Ըստ մեր տեղեկությունների` Կոստանդյան եղբայրներից մեկը՝, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Կոստանդյանի որդին, դատախազության աշխատակից է (հենց Ավանում): Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային այս չորս երթուղիները սպասարկող միկրոավտոբուսները դեկտեմբերի 2-ին ապօրինաբար հանվել էին գծերից ու սպասարկում էին աներձագի «ընտրողներին»:

Դեհ, թեկնածու, գլուխդ պատին տուր` քո եւ ընտրողների իրավունքները պաշտպանելու համար, ընտրախախտումներ հայտնաբերի եւ…. դրանք ներկայացրա ո՞ւմ...

Աղվան Հովսեփյանի ղեկավարած դատախազությա՞նը, որի աշխատակիցը ոչ միայն «գծատեր» է, այլեւ Տարոն Մարգարյանի հետ օրենքներ ու մարդու իրավունքներ է խախտում` միանալով ընտրողներին կաշառելու գործին,
Նույն այդ դատախազությա՞նն ու ոստիկանությա՞նը, որոնց աչքի առաջ օրենքով արգելված կուտակումներ էին լինում տեղամասերի մոտ ու ոստիկանության ավտոմեքենաների, աշխատակիցների աչքի առաջ (վկան տեսանյութերն են) եւ «օրենքի պահապանները» ոչ մի քայլ չէին ձեռնարկում դրանք ցրելու ու կանխելու ուղղությամբ,
Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությա՞նը, որի աշխատակիցները «գործ են քննել» ու գտել, որ նույն այդ միկրոավտոբուսներով «ցուցակագրված» ընտրողներին տեղափոխող տիկնոջ ձեռքին եղել են «երախայի հիվանդության փաստաթղթերը». խոսքն այն տիկնոջ մասին է, որին Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների մոտ «գծի վրա» բռնացրել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանը, ում վրա էլ հարձակվել էր մասիվի ֆլամինգոն թաղի մի քանի խառախուռայի հետ միասին:
Փաստորեն, ՀՀ դատախազությունն ու ոստիկանությունն էլ են «գծի մեջ»: Ու սա մեկ անվանում ունի` ԽՄԲԱԿԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ:

Պատկերացնո՞ւմ եք, որ Լոնդոնի քաղաքապետը ներքաղաքային 4 երթուղային գծերից ավտոբուսները հանի ու լոնդոնցիներին ասի` «ոտքով երթեւեկեք»... Չեք կարող պատկերացնել, որովհետու նա ոչ միայն Լոնդոնի քաղաքապետն է, այլեւ այնտեղ դատախազություն ու ոստիկանություն կա, որոնք ոչ թե «գծերի» մեջ են, այլ հետեւոմ են «գծերին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել