Երևանում կիսակառույց նորակառույցներ կան, որոնք ոնց որ դարերի խորքից են եկել: ճճճ Ինձ թվում է՝ աշխարհում քաղաքակրթություններ կփոխվեն, գուցե հին եգիպտացիք նորից վերադառնան, մի քանի բուրգ կառուցեն ու գնան, բայց Երևանի կիսակառույցները կմնան էդպես էլ կիսակառույց: Հին շենք լինի՝ մի գիշերում կքանդեն, բայց մեկը չի գալիս, ասում՝ եղբայր էդ երկաթբետոնյա անճոռնի շինությունդ ինչի՞ չես ավարտում, կամ եթե ի վիճակի չէիր ավարտելու՝ ինչի՞ էիր էդքան մեծ բեռ վերցնում ուսերիդ: Ավելին՝ կան դարավոր կիսակառույցներ, որոնք ուղիղ բանուկ փողոցների վրա կախված կռունկներով ուղղակի վտանգ են ներկայացնում մարդկանց համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել