Լևոն Իշտոյան. Երևանի <<Արարատի>> բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1965 թվականին: Ընդհամենը 18 տարեկան հասակում Իշտոյանը Գյումրու <<Շիրակի>> ֆուտբոլիստ էր: Երեք տարի հանդես գալով <<Շիրակի>> հարձակման գծում՝ Իշտոյանը հրավիրվեց <<Արարատ>>՝ ուժեղացնելու թիմի հարձակման գիծը: Արդեն հասուն և կայացած հարձակվող Լևոն Իշոյանը 7 տարի նվիրեց <<Արարատին>>՝ անցկացնելով 196 հանդիպում ԽՍՀՄ ամենաուժեղ թիմերից մեկի կազմում: 1971-1974 թվականները հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում: <<Արարատի>> կազմում նրա գոլերի թիվը 28-ն է, իսկ կարիերայի ընթացքում խփել է հինգ տանյակին հասնող գոլեր: Ֆուտբոլիստի համար թերևս, ամենահաջողված հանդիպումը 1973 թվականի հոկտեմբերին կայացած ԽՍՀՄ գավաթի եզրափակիչն էր, երբ Իշտոյանը երկու գնդակ ուղարկեց Կիևի <<Դինամոյի>> դարպասը՝ անչափ կարևոր կամային հաղթանակ պարգևելով իր թիմին: Կարիերայի ավարտից հետո՝ 1984-1985 թվականներին աշխատել է <<Արարատի>> մարզչական շտաբում, իսկ 1988 թվականին մեկնելով ԱՄՆ՝ Լոս Անջելեսում բացել է ֆուտբոլի դպրոց <<Արարատը>>, իսկ 2008 թվականին՝ Իշտոյանի անվան ֆուտբոլի ակադեմիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել