Կոմիտասն այն քիչ ու հազվադեպ պատահող հոգևորականներից էր, ով կարողացել էր ճիշտ ըմբռնել քրիստոնեական կրոնը: Այդ էր պատճառը, որ Կոմիտասի հոգին լիքն էր հայկական ոգեղենությամբ:
Նա ճշմարտության և ազնվության մարմնացում էր, նրա համար ճշմարտությունը կյանք էր, սուտը՝ անարգ մահ:
Կոմիտասի ճշմարտացիության ու ճշմարիտն ամեն ինչից վեր դասելու ամենափայլուն դրսևորումը հետևյալն է.
1899 թ. մայիս-հունիս ամիսներին Գերմանիայում՝ Օսկար Ֆլայչերի Բեռլինի միջազգային երաժշտական ընկերությունում, Կոմիտասը հանդես եկավ հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ: Ի տարբերություն որոշ եկեղեցականների՝ Կոմիտասն այդ դասախոսությունների ընթացքում ներկայացրեց և հիմնավորեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունն ունի նախաքրիստոնեական՝ հեթանոս արմատներ: Կոմիտասն ամենուր ձայնում էր միայն ճշմարտության մասին, որովհետև նա ճշմարտապես հասկացել ու յուրացրել էր իր դավանած կրոնի՝ քրիստոնեության իմաստը:
Հ.Գ. Կոմիտասն Օսկար Ֆլայչերի միջազգային երաժշտական ընկերության միակ ոչ եվրոպացի անդամն էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել