Ռուսաստանն այսօր ներել է Մոնղոլիայի 174 մլն դոլար պարտքը:
Կհիշե՞ք մի դեպք վերջին 25 տարում, որ Ռուսաստանը ներած լինի Հայաստանի պարտքը: Չէ: «Գույք պարտքի դիմաց» հիշում ենք, բայց պարտքի ներում չէ: Քանի որ Մոնղոլիայի օրինակը թարմ է, ներկայացնեմ այս մասով Ռուսաստանի առատաձեռնության մի քանի օրինակներ:
2013թ - Ղրղզստանի 500 մլն դոլար պարտքի ներում
2012թ - Հյուսիսային Կորեա (11 մլրդ դոլար)
2010թ - կրկին Մոնղոլիա (180 մլն դոլար)
2008թ - Լիբիա (4.5 մլրդ դոլար)
2006թ - Ալժիր (4.7 մլրդ)
2005թ - Սիրիա (9.8 մլրդ դոլար)
2004 - Իրաք (10 մլրդ)
և այլն, և այլն:
Մոնղոլիայի պարագայում Ժիրինովսկին առաջարկել է՝ գոնե «ոչխար պարտքի դիմաց» սկզբունքով առաջնորդվի կառավարությունը, լսող չի եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել