Դեպի իրավական պետություն՝ քաղաքացիական ակտիվությամբ ու անհատապես...

Եվ այսպես, աղբի վարձի հերթական բարձրացումը կոտրվեց վանաձորցիների գլխին, և այդ առթիվ հասարակական որևէ ընդվզման փորձ չեղավ որևէ ՀԿ-ի կամ քաղաքական ուժի կողմից (ասենք՝ հանրահավաք, ստորագրահավաք, որոշումը դատարանով չեղարկել): Որոշումն ընդունվեց ավագանու 12 անդամներից 10-ի կողմից (որոնք բանավոր քննարկման ժամանակ «դեմ» ըլլալով, այդուհանդերձ, «կողմ» են քվեարկել՝ այսպիսով ողջունելով քաղաքապետի առաջարկը), և միայն 2 ձեռնպահ է եղել, որոնցից մեկը՝ ՀԱԿ անդամ: Այս առումով քաղաքացիներն անհատապես շատ ավելի ակտիվ գտնվեցին, և նրանք, ում թաղամասում կամ բազմահարկ շենքում պատշաճ աղբահանություն չի արվում, աղբի վարձ չեն մուծում, ոմանք անգամ անթաքույց հայտարարում են այդ մասին հեռուստատեսությամբ (մի տարեց վանաձորցի տեղական հեռուստատեսությամբ դժգոհեց, որ իրենց թաղամասում «մինչև հոտը վեր չի ըլըմ», չեն գալիս, աղբը տանեն): Էլի լավ է, որ քաղաքացիների իրավագիտակցությունը պատշաճ մակարդակի վրա է գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել