2006-ին Քերի Սթիլի մոտ գլխուղեղի անոթների անևրիզմ են հայտնաբերել:

Գլխացավերից և քաղցկեղից մահանալու վախի երկու տարիներից հետո մի անգամ Քերին երազ է տեսնում, որում որպես դեղ խմում է սեփական մեզը:

urine-drink_3_1650627a

Արթնանալով նա որոշել է, որ այդ ամենն անիմաստ չէ, և երազը մարգարեական է: Նա սկսել է ուսումնասիրել միզաբուժության մասին ամբողջ հասանելի գրականությունը:

Քերին հաղթահարել է զզվանքն ու սկսել է խմել օրական մեկ բաժակ սեփական մեզից՝ ստուգելու համար, թե այն իսկապես հրաշքներ գործո՞ւմ է, ինչպես գրում են դրա մասին:

urine-drink_620_1650622a

2008-ից Քերին ոչ մի ամրացնող դեղամիջոց չի ընդունում՝ բացի իր մեզից և պնդում է, որ ցավն անհետացել է, քաղցկեղը չի վերադարձել:

urine-drink_2_1650629a

Քերին նույնիսկ ուզում է իր ալիքն ունենալ YouTube-ով, որտեղ կկարողանար ուսուցողական տարատեսակ տեսանյութեր տեղադրել միզաբուժության օգտակարության մասին, մեզի օգտագործման կանոններ և այլ ճանաչողական տեղեկատվություն:

urine-drink_4_1650628a

Միսիս Սթիլը նույնիսկ մասնակցել է ամերիկյան հեռուստաշոուի, բացահայտորեն խոսել է միզաբուժության նկատմամբ իր անկեղծ սիրո ու դրա բարերար ազդեցության մասին: Երբ նրան բուժող բժիշկը զգուշացրել է, որ մեզի մեջ կարող են տոքսիկ նյութեր լինել, որոնք այդ կերպ դուրս են գալիս օրգանիզմից, Քերին հրաժարվել է իր սովորությունից, բայց ոչ երկար ժամանակով: Մի քանի ամիս անց ցավերը նորից վերադարձել են, կինը նորից սկսել է խմել իր մեզը: Բացի խմելուց՝ նա նաև մեզով մաքրում է ատամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել