Մոսկովյան բորսան բացվեց, շատերը կուզեին, որ այն այլևս չբացվեր։ Ամերիկյան դոլարը գնահատվում է շուրջ 85 ռուսական ռուբլի։ Իր պատմության ընթացքում այն երբևէ այսքան արժեզրկված չի եղել։ Այսօր որպես արժույթ գտնվում է նավթային գների նկատմամբ բացարձակ կախման մեջ։ Ժամանակին, երբ ամեն ինչ առավել բարենպաստ էր ՌԴ-ի համար, և նավթի գինն էլ գտնվում էր իր պատմական առավելագույն մակարդակում, նրանք, նկատի ունեմ ռուսական իշխանությունները, հնարավոր բոլոր միջոցներով և անսահմանության հասնող ծավալներով մսխում էին պետական միջոցները և որևէ լումա չէին ներդրում նոր տեխնոլոգիաների զարգացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար։ Այս ամենը շատ լավ գիտի նաև ռուս հասարակությունը և եթե այսօր նա, էականորեն վատացնելով իր կյանքը, չի դուրս գալիս իրեն և իր երկիրը թալանած իշխանության դեմ, ապա օղու գինն իջացրեք, դռուզյա՛...
Իսկ իրավիճակն իրականում բավական ծանր է, որը շարունակում է հարվածներ հասցնել թե՛ մեր հասարակությանը, թե՛ մեր տնտեսությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել