Առավոտ կանուխ նամակ ստացա, թե բա, Անկախ, հասի, Ճարտարաշինական համալսարանում (արխիկտիտուրնին էլի) մեր սահմանը պահած, մեր անվտանգությունն ապահոված զինվորի հանդեպ ստորություն են փորձում անել՝ վարձի չեն զեղչում ու քննությանը չեն թողնում մտնել...
Դե ես միանգամից վերցրեցի ստեղնաշարս ու շտապեցի դեպքի վայր:
Տեղ հասնելուն պես տեսնեմ ի՞նչ... Խայտառակ մի տեսարան. բյուրոկրատական քաշքշուկների ու ոչ պատշաճ ինֆորմացիա տրամադրելու պատճառով նախկին զինվորին (առաջնագծում վայիվատ արած ու մեր հանգիստ քունը պահած) մերժում են օրենքով հասանելիք վարձավճարի զեղչից, թե ինչ ա դիմումը չի գրել:
Դե, Անկախ, արի ու մի կատաղի. միանգամից վերցրեցի ստեղնաշարս ու սկսեցի նկարել, է՜, ինչ եմ ասում, ու միանգամից սկսեցի նամակ գրելը.
«Քիֆֆֆ, հասի, մեր զինվորին բան ասող կա»... Քիֆն էլ. «Զինվորի՞ն, իմ ուսանողներին, հատկապես զինվոր ուսանողներին բան ասող չԲիդի լինի, հեսա հրեղեն ստեղնաշարս ու պաշտոնս «խոդ տամ» ու էդ հարցը լուծեմ»:

Ի՞նչ երկարացնեմ... Էլի նամակ ստացա. «Անկախ, մերսի, երեխու հարցը լուծվել ա, մտել ա քննության ու քնննությունը ստացել ա»: (Ծնողի հուզմունքը չեմ կարող բառերով նկարագրել, բայց դուք կհասկանաք հաստատ)....

Դե ինչ, շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին, էէէէէէէ՜՜ չէ սա ձյան թեման չի, շնորհակալություն երբեք չմերժող, միշտ կապի մեջ, արագ արձագանքող ու ճշտի մոմենդով դա խազ պայքարող Քիֆիս՝ Արմեն Աշոտյանին:

Հ.Գ. Հիշեցում՝ Կրթության ոլորտում ու ԿԳ նախարարությունում ոչ մեկին չեմ կարա աշխատանքի տեղավորեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել