Կիտրոնի կորիզներով կիտրոն աճեցնելն իսկապես շատ հեշտ է։ Բայց բավական երկար ժամանակ կպահանջվի, մինչ կարողանաք քաղել ու վայելել պտուղները՝ 3-4 տարի։
Կիտրոնի ծառ աճեցնելը շատ ավելի հետաքրքիր պրոցես է։ Այն ամենն ինչ ձեզ անհրաժեշտ է՝ հող և կիտրոնի կորիզներ։
Պետք է ընտրել կիտրոնի՝ համեմատաբար մեծ կորիզներ։ Ընտրեք մեծերը, լվացեք, դրեք ջրով լի ամանի մեջ ու թողեք 6-7 օր։ Շատ կարևոր է հիշել, որ ջուրը պետք է փոխվի ամեն օր։
Աճեցնելու համար նախատեսված բաժակի հատակին պետք է քարեր շարել։ Հետո լցնել հողը ու կիտրոնի կորիզները։ Կորիզների մեջ պետք է թողնել 5 մմ տարածություն։ Կորիզների շերտը կրկին ծածկեք հարմար քարերով։ 
2-3 օրը մեկ ջրեք այն։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել