Նախորդ տարին գյուղատնտեսության համար բավականին հաջող էր: Բարենպաստ կլիմայական պայմանների և պետության աջակցության շնորհիվ բերքը բավականին առատ էր, ինչը դրականորեն անդրադարձավ արտահանման ծավալների վրա:
2016-ը դեռ նոր է սկսել, սակայն հունվարի 18-ի դրությամբ մեր երկրից արտահանավել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Եթե համեմատենք այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ արտահանումն ավելացել է 774 տոննայով: Հայկական արադրանքը սպառվելու է Վրաստանում, ՌԴ-ում և Շվեյցարիայում:

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի վարունգի արտահանումն աճել է 259, լոլիկինը՝ 195, իսկ կարտոֆիլինը` 70 տոննայով:

Աննախադեպ ավելացել է նաև խնձորի արտահանումը: Այս տարվա ցուցանիշը նախորդին գերազանցում է ավելի քան 61 անգամ: 2015-ի տարեսկզբին արտահանված երեք տոննայի դիմաց այս տարի արտահանվել է 184 տոննա խնձոր:

Այս տարի ավելացել է նաև խաղողի արտահանումը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 19 տոննայով: Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել էր 116 տոննա, ապա այս տարի այդ ցուցանիշը հասցվել է 135-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել