15.01.2016թ. արտադրված «Մարիաննա» կաթնաշոռի միջից առավոտյան տեսեք՝ ինչ դուրս եկավ. պոլիէթիլենի շատ կոշտ ու բավական մեծ կտոր, որ պատահաբար կաթնաշոռի հետ ուտելու դեպքում մարդու կոկորդն ու կերակրափողը, լավագույն դեպքում, վնասվելու էին, կամ մարդը խեղդվելու էր։ Էլ չասեմ, որ պատկերացնելն անգամ սարսափեցնող է, եթե ուտողը հանկարծ մանկահասակ երեխա լիներ։ Հաստատ խեղդվելու էր։ Թողնես՝ իրենց կաթնամթերքի շուկայի առաջատար հորջորջեն, գովազդներում համապատասխան տեղերը պատռեն, թե ամենալավն ու որակյալն իրենց կաթնամթերքն է, օրական էլ մածունի կամ թթվասերի վրայից կես կամ մի մատ պակասեցրած հանեն վաճառքի: Կաթնաշոռի միջից դուրս եկած բոնուս պոլիէթիլենը պահել եմ, եթե «Մարիաննայի» ղեկավարները շատ խնդրեն, կտամ, թող ուտեն ամբողջ ընտանիքով, չնայած այս պահին, արդեն գրեթե վստահ եմ, որ իրենք իրենց արտադրած կաթնամթերքից չեն էլ ուտում, ինչի իրենք չգիտե՞ն՝ ինչ պայմաններում են դրանք արտադրում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել