Մի անգամ Աստված հայտնվում է իրեն հավատացող մի մարդու և ասում. 
- Կցանկանա՞ս վերևից տեսնել քո ողջ կյանքը:
Այդ մարդը պատասխանում է՝ այո, Տեր, ցուց տուր: Աստված բարձրացնում է նրան վերև և վերևից ցույց է տալիս նրան իր կյանքի անցած ուղին, բայց միայն թե ոտնահետքերի տեսքով, և միշտ երևում են երկու հոգու ոտնահետքեր, և այդ ժամանակ մարդը հարցնում է Աստծուն.

- Տեր, ո՞ւմ ոտնահետքերն են իմ ոտնահետքերի կողքին:
Աստված պատասխանում է. 

- Իմն են, զավակս:
Որոշ ժամանակ անցնելուց հետո մարդը տեսնում է, որ տեղ-տեղ ոտնահետքերից մեկն անհետանում է, և միայն մեկ հոգու ոտնահետքերն են մնում: Մտածելով, որ դրանք իր ոտնահետքերն են, Աստծուն հարցնում է.

- Տեր, ինչո՞ւ ես լքում ինձ այս դժվար պահերին:
Իսկ Աստված պատասխանում է. 

- Զավակս, ես մինչև քո ծնվելն եմ քո կողքին եղել, իսկ ծնվելուցդ հետո վայրկյան անգամ դու միայնակ չես եղել, այս ոտնահետքերն իմն են, քանզի ես քո կյանքի դժվար պահերին քեզ իմ ձեռքերի վրա եմ տարել:
Հավատացեք, Աստված երբեք չի լքում մեզ, նույնիսկ այն ժամանակ, երբ ողջ աշխարհն է երես թեքել ձեզանից. մենք միշտ երկուսով ենք, եթե անգամ ֆիզիկապես միայնակ ենք, Աստված միշտ մեզ հետ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել