Նախորդ անգամ սույն վերնագրի ներքո խոսեցի հայ մտավորականության երևելի դեմքերից մեկի` Գագիկ Գինոսյանի մասին: Այժմ ցանկանում եմ խոսել հայ մտավորականության մեկ այլ կարկառուն դեմքի` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մասին:Պատմաբան, հուշարձանագետ,բանահավաք և այլ հայանպաստ ձիրքերով օժտված Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ., արմատներով Արճեշ Բերդաղ գյուղից է:
Մինչ որոշ հայ անվանական մտավորականներ Երևանում և այլուր աթոռ էին մաշում և բարձրաձայնում իրենց "բարձր" գործերի մասին, Սամվել Կարապետյանը ճանապարհորդական պայուսակն ուսին, լուսանկարչական ապարատը ձեռքին, շրջում էր պատմական Հայաստանով և լուսանկարում, չափագրում ու նկարագրում հայկական հուշարձանները:1975 -1978 թթ ճամփորդել է ՀԽՍՀ տարածքում, բնությունը ուսումնասիրելու և բացահայտելու նպատակով, իսկ 1978-ից սկսած ուսումնասիրել է ամբողջ Հայկական լեռնաշխարհի հուշարձանները: Երեք տասնամյակում Սամվել Կարապետյանը ուսումնասիրում, ցուցակագրում և հանրությանն է ներկայացնում Պատմական Հայաստանի հազարավոր հուշարձաններ:Սամվել Կարապետյանը քննադատության է ենթարկում հարևան պետությունների վերաբերմունքն, ուղղված դեպի հայկական հուշարձանները: Հուշարձանագետը պնդում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունները միտված են վնասելու և ոչնչացնելու իրենց տարածքում գտնվող հայկական պատմամշակույթային հուշարձանները: Հարևան պետություններում գտնվող հայկական հուշարձանները փրկելու նպատակով 2007թ. թվականին Սամվել Կարապետյանն իր փաստերը ներկայացնում է ԱՄՆ-ի կոնգրեսին, այնուհետև` 2008թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին: Առանձնակի ուշադրության է արժանի Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունները Գարդման գավառում, այս գավառում կատարած նրա ուսումնասիրությունների առանձնահատկությունն այն է, որ Գարդմանը մեղմ ասած դուրս է մնացել պատմաբանների և այլ, նմանատիպ մասնագետների տեսադաշտից, որի արդյունքում գավառը գրեթե ամբողջովին անհայտ էր հանրության մեծ մասին, այսինքն` կարելի է ասել, որ Գարդմանի պատմամշակույթային արժեքների բացահայտման, լուսանկարների և այլ տվյալների համար պետք է շնորհակալություն հայտնել Ս.Կարապետյանին: Հատկանշական է նաև այն, որ Գարդմանում այն ժամանակ շատ էին ադրբեջանաբնակ գյուղերը, իսկ Սամվել Կարապետյանը շրջում էր արյդ գյուղերով, հայատյաց ադրբեջանցիների աչքի առաջ, այսինքն` նա այդ մեծ բացահայտումները հետագա սերունդներին թողնելու համար վտանգի է ենթարկել սեփական անձը:
Իր բազմամյա հայրենանվեր աշխատանքի արդյունքում, Սամվել Կարաետյան մտավորականի միտքը երկնել է բազմաթիվ աշխատություններ, դրանք են.
«Գետաշեն», 1992
«Ջավախքի խաչքարերը», 1995
Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1997 թ.
Վրաց Պետական Քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, 1988-1998. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1998 թ.
«Հայ մշակութայինհուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», 1999, նաև ռուսերեն, 2000, անգլերեն, 2001
Armenian Cultural Monuments in the Region of Karabakh. Trans. Anahit Martirossian. Yerevan։ Gitutiun Publishing, 2001.
Ջավախքի Պատմական Հուշարձանները. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2001
«Թիֆլիսի քաղաքագլուխները», հայերեն, ռուսերեն, 2003
Կովկասյան թանգարանի Հայկական հավաքածուն. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004
Հյուսիսային Արցախ. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004 (ԼՂՀ Եղիշեի անվան գրականության մրցանակ, 2004)
Հայերը Կախեթում. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004:

Հ,Գ. Սամվել Կարապետյանը կարող էր չանել այն ամենն ինչ արել է, բայց նա արեց, որևհետև Հայրենիքը լեզվից բացի, կրում է նաև սրտում:

Ճանաչե՛նք մեր մտավորականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել