Քարով տվեք գլխիս... շարքից...

Ինչ կապ ունեն, թե ինչ իշխանություններ են, ինչ օրենքներ են երկրում գործում, որ օլիգարխի լակոտն ինչ կայֆերի մեջ է, եթե տարրական բաներ անելու համար դեռ մի կյանք էլ պիտի ապրենք...չենք ունենալու նորմալ երկիր, ով ուզում է իշխանություն լինի, գալուստը, թե գնալուստը, եթե մարդը չի հասկանում, որ իր շուրջը պիտի մաքուր պահի...Ոնց բացատրես ծխող հողաթափիկ ինֆուզորիաներին, որ ծխախոտը շքամուտքում գցելը նույնն է, թե տանդ գցես, կամ որ հարկ-հարկ թքելով բարձրանում ես, նույնն է թե տանդ թքես, որովհետև հո տեղերը չես հիշում, որ չտրորես...Երկրում ինչ օրենքներ պիտի ընդունվեն, որ արգելվեն աղբի պատշգամբից դուրս նետելը: Կամ ինչքան ուզում ես գոռա, որ մաքրասեր ես, մեկ է տուն մտնելուց միջանցքի փառերը բերանդ են լցվելու ու դու էլ չես կարող ասածիդ հավատալ...
Ասում են քաղաքապետը պիտի կազմակերպի քաղաքի մաքրությունը: Մեր բակն ամեն օր ավլում են, բայց մեկ է, կարծես հենց իրենց ջգրու, ով ինչ ունի, ցած է թափում: Քաղաքապետն անզոր է, երբ խոզի գլուխը չի ուզում խալիչին մնա:
Ինձ թվում, որ մենք սովորենք շուրջներս հարմարավետություն ստեղծել, երկիրն էլ կսկսենք հարմարավետ պահել...

Մի խոսքով՝ գրիպը կանցնի կգնա, էության խոզությունն է մնայուն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել