Վերջին շրջանում լայն արձագանք էր ստացել գործադիրի` արտահանման խորհուրդ ստեղծելու մտադրությունը: Օրերս արդեն Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել է արտահանման աջակցման խորհրդի կազմն ու աշխատակարգը: Վերը նշված խորհուրդը կղեկավարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդի կազմում են կառավարության 9 անդամներ՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և այլք:

Հարկ է նշել նաև, որ արդեն իսկ հրապարակվել են տեղական արտադրության ապրանքների արտահանման համար աջակցություն ստանալու հայտի ձևը և 2016 թվականի ընթացքում արտահանման անմիջական աջակցության տրամադրման համար գերակա համարվող արտադրանքի տեսակների ցանկը:

Հատկանշական է, որ վերը նշված խորհրդի ծրագրով այս տարի Հայաստանից արտահանման համար գերակա արտադրանք են հաստատվել գինին, մրգային օղին, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակներն ու ձկնամթերքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել