Հայտնի ուժերին ծառայողներին:
Նախ տեղեկացնեմ, որ Տիգրան Ուրիխանյանը ոչ մի գեղեցկության ու ոճաբանության մրցույթների չի մասնակցել, նրան, ինչպես և մի շարք այլ, այդ թվում և քաղաքական գործիչների, ինչ-ինչ իրենց հայտնի չափանիշներից ելնելով, ընտրել էր կազմակերպող ընկերությունը և շնորհել մրցանակ: Այ դուք օրինակներ եք բերում Սահմանադրությունից, իսկ կարո՞ղ եք Սահմանադրությունում այնպիսի կետ գտնել, որ քաղաքացին իրավունք ունի վիրավորելու մի ուրիշ քաղաքացու արժանապատվությունը և մնա անպատիժ: Իհարկե չեք կարող: Իսկ ինչ վերաբերում է Ձեր գրածին, թե իբր թե «պատգամավորը բաճկոն է պահանջում, աշխատավարձի ավելացում է պահանջում, պահանջում է իր մասին կարծիք չհայտնել և չտարածել», ապա տեղեկացնեմ, որ իրողությունը Ձեր գրածին ճիշտ հակասում է: Երբ որ Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում հարց բարձրացրեց, թե ո՞ւր են գնում պետական փողերը, եթե նույնիսկ աշխատասենյակներում գույք չկա, իսկ աշխատավարձերն էլ չեն փոխվել, Դուք և Ձեր նման որոշ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ սկսեցիք շեղել հանրության ուշադրությունը այդ կարևորագույն խնդրից և այդ ամենը վերագրեցիք ինչ-որ բաճկոն գնելու ցանկությանը: Բայց չանցավ: Հիմա էլ, երբ որ Տիգրան Ուրիխանյանը համարձակություն ունեցավ խոսելու այն մասին, որ Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, որ փոփոխությունների կարիք կա մեր երկրում, սկսեցին հայտնվել ակնհայտ վիրավորական դեմոտիվատորներ, և այս ամենը խիստ կասկածելի է թվում: Ես հասկանում եմ, որ Տիգրան Ուրիխանյանը չունի բիզնեսներ, որ հարկային ստուգումներ սկսեն, չունի արտասահմանից ստացող փողեր, որ մեղադրեն փողերի լվացման մեջ, նրա դեմ էլ այսպես են պայքարում համապատասխան կառույցները ՃՃՃ Իսկ Էդգար Բարսեղյանները, փղիկները և ուրիշ այլ ֆաունայի ներկայացուցիչներ այդ կառույցների սպասարկողներն են: Ասածս ո՞րն ա. եթե Էդգար Բարսեղյանը նպատակ ուներ քննադատելու երևույթը, ապա ես չտեսա Հանրապետական նախարար Հրանուշ Հակոբյանի դեմոտիվատորը, որը ստացել էր նմանատիպ մրցանակ, չտեսա նաև demotivator.am կայքում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, բա ժողովրդին ի՞նչ եք ասելու, բա ո՞ւր կորան մարդու հիմնարար ազատությունները և պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու իրավունքը: Բա ի՞նչ կասի Եվրոպան, համաշխարհային հանրությունը, եթե Հայաստանում օրենքը մեկի համար կիրառվի, իսկ ասենք ինչ-որ մի բլոգերի համար՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել