Այսօր շատ շատերը, ովքեր թյուրիմացաբար մտավորական են կոչվում, անընդհատ խոսում են, անգամ բղավում ազատության ու հայրենիքի բարօրության մասին, բայց ոչ մի գործ, ոչ մի քայլ, ակնարկ անգամ չկա ազատության գործի մասնակիցը լինելու համար: Եվ սրա՞նք են մեր մտավորականները, բարեբախտաբար ո՛չ, սրանք միայն կոչեցյալ մտավորականներ են, իսկ նրանք, ովքեր իրապես մտավորականներ են, կրում են ազգը, անկախ տարաբնույթ ռեժիմներին, որոնց գոյությունը ժամանակի հարց է:
Այդպիսի մտավորականներից է Գագիկ Գինոսյանը: Թե, ո՞վ է Գագիկ Գինոսյանը, ես չէ, որ պետք է ասեմ, ուղղակի ստորև մեջ կբերեմ մի փոքր էջ նրա կյանքի պատմության հաստափոր ու բովանդակալից գրքից:
Գագաիկ Գինոսյանը ծնվել է 1966թ. օգոստոսի 3-ին Ախլցխայում: Գագիկ Գինոսյանը մասնագիտությամբ կիբեռնետիկ էր, բայց նրա ամենամեծ ու հոգևոր "մասնագիտությունը" հայ լինելն էր: Գ.Գինոսյանի ջանքերով բազմաթիվ պարեր դուրս են բերվել պատմության մշուշից, մաքրվել փոշիներից և դարձել ժամանակի սիրված պարերը:Պարերի ուսումնասիրությունից բացի, Գինոսյանը զբաղվել է նաև բանահավաքչությամբ:
Բայց ամենակարևորը մոռացանք, Գ.Գինոսյանը մասնակցել է արցախյան ազատամարտին, ես հենց այս փաստի մասին էի ուզում խոսել և ,եթե ոչ ուրիշների, ապա գոնե ինձ համար պարզել իրական մտավորականի տեսակը:
Հայացք նետենք մտավորականի մարտական ուղուն.
Արցախյան պատերազմի բորբոքման առաջին օրերից նախապատրաստվել է մեկնելու ռազմաճակատ։
Արցախի ինքնապաշտպանական մարտերում եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին սպարապետ Վազգեն Սարգսյանի զորակոչով ընդգրկվել է Մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ մասնավորապես ոչնչացրել է թշնամու 2 տանկ։
1992 թվականին մասնակցել է Արցախյան ազատամարտին, Ալեքսանդր Թամանյան կրտսերի գլխավորած «X» (իքս) գաղտնի ջոկատի կազմում ընդգրկվում Մահապարտների «Արծիվ» գումարտակ։
Ոչնչացրել է թշնամու երկու տանկ, մասնակցել հայկական նորաստեղծ զենքի փորձարկմանը։ Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի ազատագրական մարտերին։
1993 թվականին մասնակցել է Քելբաջարի շրջանի ազատագրմանը։
Զինադադարից հետո՝ 1994 թվականից ծառայել է Հայկական բանակում՝ որպես սպա։
1994-1996 թվականներին ծառայել է Հայկական բանակում, հատուկ նշանակության առանձին գումարտակում։
1995-1996 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան, ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում։
1996 թվականին իր դիմումի համաձայն զորացրվել է Հայկական բանակից, սակայն ռազմագետի կոչմանն ամբողջությամբ հրաժեշտ չի տվել։
2001-2008 թվականներին աշխատել է Պերո Եավորովի անվան № 131 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։
Գագիկ Գինոսյանը կարող էր չմասնակցել ազատամարտին, բայց մասնակցեց, որևհետև հայրենիքը լեզվի վրա կրելուց բացի, կրում էր նաև սրտում:

Հ.Գ. Վերը նշված տեքստում Գագիկ Գինոսյանի ազգանվեր գործունեության միայն մի պատառիկն է ներկայացված:

Ճանաչե՛նք մեր մտավորականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել