ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման համար այս տարին շատ կարևոր է և խորհրդանշական: Սպասվում է, որ Հայաստան-Վրաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը խթան է հանդիսանալու Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման համար:
ՀՀ-ի գործադիր մարմնի գերակա ծրագրերից մեկն է հանդիսանում Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Այն հնարավորություն կտա զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը:

Այլ կերպ ասած՝ նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակը Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքների ապահովումն է:

Այն հնարավորություն կտա զգալիորեն բարելավել ծառայությունների որակը, ինչպես նաև խթանել էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը:
Այս ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:
Ծրագրի արդյունքում Հայաստանը կկարողանա ավելացնել էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունն Իրանի և Վրաստանի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել