Որոշ ժամանակ առաջ BlogNews-ը գտավ «Որբերը» հեռուստասերիալից հեռուստադիտողներին հայտնի երեխաներին և ներկայացրեց, թե նրանցից ով ինչով է զբաղված հիմա։ Վարդանի դերակատարը՝ Ջոնի (Ջանիբեկ) Կուրղինյանը, մեզ հետ զրույցում ասել էր, որ շուտով զորակոչվելու է բանակ։ Այս օրերին նրան արդեն Հայոց բանակ են զորակոչել։ 

Մեզ հետ զրույցում անդրադառնալով բանակ գնալուն՝ Ջոնին նշել է, որ հնարավորության դեպքում կցանկանար հետաձգել ծառայությունը, սակայն չի պատրաստվում որևէ մեկին կաշառք տալ և նման բան անել։ «Բոլորս էլ գիտենք, թե ինչ իրավիճակ է հիմա սահմանում, եթե ինչ-որ տարբերակ լինի ծառայությունս հետաձգելու, ուրախ կլինեմ, քանի որ լավ հասակում 2 տարի կորցնում եմ, սակայն նաև հասկանում եմ՝ ինչու։ Դա առաջին հերթին իմ ընտանիքին, ընկերներին, ընկերուհուն պաշտպանելու համար է։ Ես ոչ մի առողջական խնդիր չունեմ, զբաղվել եմ քինգ-բոքսով, կարատեով և կարծում եմ՝ այս զորակոչին կգնամ բանակ»,- ասել է նա։

Նշենք, որ Ջոնին սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (Գյուղինստիտուտի) մեքենասարքավորումների բաժնում։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել