Ամեն տարի աշխարհում աղբն է նետվում արտադրված սննդամթերքի մեկ երրորդը՝ նախատեսված մարդկանց համար։ Այս խնդիրն իր հետ բերում է նաև ռեսուրսների՝ հողի, ջրի, էներգիայի, աշխատուժի և ֆինանսների վատնում, ինչպես նաև կլիմայի գլոբալ փոփոխություն։ Գիտնականները վստահ են՝ եթե յուրաքանչյուր ոք այս խնդրին ուշադրություն դարձնի, ապա այն ավելի հեշտ կլինի լուծել համաշխարհային մասշտաբով։
Ձեզ ենք ներկայացնում է սննդային թափոնների օգտագործման օգտակար եղանակներ:

Սուրճի մրուր

1kitchenTrash

Սուրճի մրուրը կարելի է ավելացնել մազերի բալզամի մեջ՝ դրանք դարձնելով մետաքսե: Սուրճի մրուրով բաժակը սառնարանը կազատի տհաճ հոտից։

Հազարի և նեխուրի արմատներ

2kitchenTrash

Արմատները ջուրը դնելու դեպքում դրանցից նոր բույս կաճի։

Բողբոջած կարտոֆիլ

3kitchenTrash

Կարտոֆիլը կարելի է աճեցնել պալարներից, որոնք պետք է տնկել հողի մեջ կամ դնել ջրի մեջ։

Ցիտրուսային մրգերի կեղև

5kitchenTrash

Ցիտրուսային մրգերի կեղևը կարելի է ավելացնել կոկտեյլներին, օգտագործել միջատների դեմ, ինչպես նաև տհաճ հոտից ազատվելու համար։

Ստվարաթղթե տարաներ

6kitchenTrash

Կաթի կամ հյութի տարաները կարելի է վերածել թռչնի բույնի կամ ծաղկամանի։

Սոխի ու սխտորի կեղև

7kitchenTrash

Այն շատ սննդարար է, կարելի է օգտագործել արգանակ պատրաստելու համար։

Ձմերուկի կեղև

8kitchenTrash

Ձմերուկի կեղևով կարելի է մուրաբա պատրաստել, դրանցով դեմքը մաքրել։

Նեխուրի տերևներ

9kitchenTrash

Այդ բույսը կարելի է ավելացնել ապուրներին, ռագուին, կոկտեյլներին, օգտագործել զարդարելու համար։

Բանանի կեղև

10kitchenTrash

Կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, դրանով կարելի է մաշկը սրբել՝ քորը նվազեցնելու համար:

Բրոկոլիի ցողուններ ու տերևներ

11kitchenTrash

Դրանք կարելի է ավելացնել աղցաններին։

Սոխի ցողուններ

12kitchenTrash

Սոխի ցողունները ջրի մեջ դնելու դեպքում նոր սոխ կաճի։

Յուղի փաթաթան

13kitchenTrash

Փաթաթանի վրա սովորաբար մեծ քանակությամբ յուղ է մնում, այն կարելի է օգտագործել թխելու տարաներին քսելու համար։

Գինու խցաններ

14kitchenTrash

Գինու խցանները կարելի է օգտագործել բույսերի համար՝ դրանք դարձնելով հենարան։

Կերային կաղամբի ցողուններ

15kitchenTrash

Շատ հարուստ են բջջանյութով, դրանք մարինացնում են, ավելացնում բանջարեղենային կոկտեյլներին։

Խնձորի կեղև

16kitchenTrash

Խնձորի թարմ կեղևը կարող է մաքրել ալյումինե կաթսաները, դրանք դնում են աչքերին՝ մուգ շրջանակները վերացնելու համար: Չորացված կեղևով կարելի է բուրավետ թեյ պատրաստել։

Նուշի փշուրներ

17kitchenTrash

Կարելի է չորացնել, մանրացնել ու օգտագործել խմորեղենի համար։

Անանասի տերևներ

18kitchenTrash

Անանասի վերևի մասը հողի մեջ տնկելով՝ կարելի է իսկական անանաս ստանալ։

Սրճեփի ֆիլտրեր

19kitchenTrash
Չոր ֆիլտրերը կարելի է օգտագործել որպես անձեռոցիկ կամ կեքս թխելու համար։

Ձվի կեղև

20kitchenTrash

Ձվի կեղևը պետք է մանրացնել ու խառնել հողի հետ՝ սենյակային բույսերը կալցիումով հարստացնելու համար։

Մրգերի և բանջարեղենի ցանց

21kitchenTrash

Դրանք կարելի է օգտագործել որպես նվերի փաթեթ, մանկական խաղալիքների տոպրակ կամ սպիտակեղենի ինքնաշեն զամբյուղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել