Գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ խոսակցությունները վերջին օրերին էլ ավելի են զարգանում: Պետք է փաստենք, սակայն, որ վարակը միայն Հայաստանում չէ տարածված: Հարևան երկրներում` Ռուսաստանում Ուկրաինայում և շատ ու շատ այլ երկրներում, գրիպի համաճարակի հետևանքով գրանցվել են մահվան բազմաթիվ դեպքեր:

Հունվարի 14-ի դրությամբ Հայաստանում սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք: Գրիպի հարուցած բարդացումներից գրանցվել է մահվան 11 դեպք:
Ուկրաինայում առկա է համաճարակային լարված իրավիճակ: Մինչ օրս Ուկրաինայում գրիպի հարուցած բարդացումներից գրանցված մահվան դեպքերը գերազանցում են 60-ի շեմը:
Վրաստանում և Ադրբեջանում այս օրերի ընթացքում դիտվում է հիվանդացության աճ, սակայն հոսպիտալացումների և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները բացակայում են:
Կան երկրներ, որտեղ մահվան դեպքերը հասնում են 100-ի:
Ակնհայտ է, որ Ուկրաինայում գրանցված տվյալներն անհամեմատելի են Հայաստանի հետ: Կարծում եմ, որ քաղաքացիներն էլ իրենց հերթին կարող են ձեռնարկել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ վարակից խուսափելու համար: Ցանկալի կլինի մշտապես կրել շնչադիմակներ, հատկապես՝ հասարակական տրանսպորտից օգտվելիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել