Նախ ասենք, որ միրգն աշխարհում առաջինն օգտագործել են չինացիները, ապա թվարկենք նրա կոնկրետ արժանիքները։
1. Արմավում հակաօքսիդանտների առկայությունը մարդու օրգանիզմին երաշխավորվում է ազատ ռադիկալների հեռացում, որոնք անում են ամեն ինչ մեզ ծերացնելու համար։
2. Բետա կարոտինի բարձր պարունակությունն օգնում է աչքի և շնչառական օրգանների աշխատանքին հետևելուն, ինչպես նաև թոքերի քաղցկեղի առաջացմանն ու զարգացմանը խոչընդոտելուն։ Ի դեպ, հակաքաղցկեղային պայքարի հատկություն ունի նաև արմավում առկա A վիտամինը։
3. Արմավը բնական հրաշալի դեղամիջոց է սիրտ-անոթային հիվանդություններով տառապողների համար, այն բուժական ազդեցություն ունի կալիումի պարունակության շնորհիվ։
4. Բժիշկներն օրվա սննդաբաժնում արմավի ներկայություն են խորհուրդ տալիս նաև միզաքարային հիվանդության դեպքում, քանի որ նրանում առկա մագնիումը խոչընդոտում է երիկամներում քարերի գոյանալուն։
5. Արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակ ունեցողներին արմավն օգնում է արյան կազմը բարելավելուն՝ իր պարունակած երկաթի շնորհիվ։
6. Բջջանքի բարձր պարունակությունը բարելավում է աղեստամոքսային ուղու աշխատանքը։
7. Վիտամին C-ն ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև բարելավում անոթների վիճակը։
8. Արմավից կարելի է պատրաստել հիանալի դիմակներ, որոնք բարելավում են մաշկի վիճակն ու գույնը։
Ուշադրություն.
Արմավը հակացուցված է շաքարային դիաբետով և ճարպակալումով տառապող անձանց՝ շաքարի բարձր պարունակության պատճառով, ինչպես նաև ոչ վաղուց աղեստամոքսային ուղու վիրահատություն տարածներին՝ տանինի պարունակության պատճառով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել