Պատկերացնո՞ւմ եք՝ բացում եք «Forbes» հանդեսն ու պարզում, որ Ձեր ամուսինը մոլորակի ամենահարուստ մարդն է։ Իսկ Մելինդա Գեյթսի համար դա սովորական բան է։ Չէ՞ որ նա «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կինն է, նրա ամուսնու կարողությունը 79,2 միլիարդ դոլար է կազմում։
Բիլ Գեյթսի ընկերները վստահ էին, որ նա երբեք չի ամուսնանա։ Բայց Մելինդան դարձավ այն կինը, ում հետ նա ընտանիք կազմեց և երեք երեխա ունեցավ։
Մելինդան միշտ տիպիկ գերազանցիկ է եղել՝ Սուրբ Մոնիկայի կաթոլիկ դպրոցի առաջին աշակերտուհին և Դալլասի ակադեմիայի պարծանքը։ Համակարգչային գիտությունների ոլորտում բակալավրի կոչում ստանալուց հետո նա տեղավորվեց «Microsoft» ընկերությունում աշխատանքի։
Առաջին անգամ Բիլն ապագա կնոջը տեսավ Նյու-Յորքի մամլո-բրիֆինգի ժամանակ ու առաջին հերթին ուշադրություն դարձրեց նրա կոշիկներին։ Գեյթսը վստահ էր, որ որքան կնոջ կրունկը երկար է, այնքան նա հիմար է։ Մելինդայի կոշիկներն առանց կրունկների էին, և նա անսահման խելացի էր։
Զույգն ամուսնացավ 1994 թվականին, հարսանեկան արարողությունը Հավայան կղզիներում տեղի ունեցավ։ Առաջին անգամ Բիլը սմոքինգ էր կրում։ Ամուսնությունից հետո Մելինդան թողեց աշխատանքը՝ իրեն նվիրելով երեխաներին ու սեփական բարեգործական ֆոնդին։










