Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հին տոմարով Նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետև գարնանային գիշերահավասարը, փոխանակ 325 թ. Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին, այսինքն՝ 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների հետ հաստատեց նոր տոմարը: Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582 թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թթ. ընթացքում: Այսպիսով, 1583 թ.-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գիրգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր: ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Բելոռուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում (բնակչության մոտ 40 %) և Վրաստանում, ոչ պաշտոնապես տոնվում է Հին Նոր տարին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել