Կառավարության 2016թ. առաջին՝ հունվարի 14- ի նիստի օրակարգում է «Սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության նպատակով փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որի նպատակը 2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովումն է:
Ըստ նշված օրենքի՝ ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում:
Նախագծով, որի կարգավորման առարկան սահմանամերձ համայնքների բնակչության կենսապայմանների բարելավումն է, առաջարկվում է անփոփոխ թողնել ՀՀ կառավարության սահմանած փոխհատուցման ենթակա ծավալներն ու փոխհատուցման կարգը:
Նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել