Առավոտյան «Ազատություն» ռադիոկայանով «Նոր Հայաստան» կոչվող ֆրոնտի անդամ՝ կարծեմ ինչ-որ Վարուժան Ավետիսյան, հոխորտում էր, որ բոլորը վախեցած են իրենցից, և որ իրենք փախուստի կմատնեն իշխանություններին:
Դե իշխանությունները թող իրենք մտածեն՝ փախչեն, թե՝ ոչ, իրենց գործն է՝ վախենան, թե՝ ոչ: Բայց որ դուք խամաճիկների թատերախումբ եք, ես դրա երկրորդ կարծիքը չունեմ, որ դուք և քաղաքականությունը կիլոմետրերով հեռու եք, դրանում առավել քան համոզված եմ, որ դուք այն ուժը չեք, որի հետևից կգնա ՀՀ քաղաքացին, դա հաստատ է:
Ձեր մեջ շատ են դատարկախոսները, ճղճղացող, շուկայական լաչառները, ինքնահաստատվող, ինքնասիրահարված, ամեն գնով իշխանության հասնելու, մեռնելու աստիճան պաշտոն երազողները, քաղաքականությունը, քաղաքացիական պայքարը փողոցային անդաստիարակության հետ շփոթողները և, իհարկե, ազնիվ, իշխանության որոշ հաբռգած, լկտիացած ներկայացուցիչների վարքագծից, պահելաձևից վրդովված և ելք չտեսնող մոլորյալները…
Դուք ընդունակ եք միայն փողոցային էժանագին ներկայացումների՝ ընդամենը…
Իսկ լուրջ, կազմակերպված քաղաքական ուժեր, խելացի, կիրթ, սկզբունքային քաղաքական գործիչներ մեզ պետք են, շատ են պետք… Վաղուց են պետք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել