Հետևեք «մեկ վուլգար իրի» կանոնին. աչքի պետք է զառնի հագուստի ընդամենը մեկ պարագա՝ կամ կարճ կիսաշրջազգեստ, կամ խորը դեկոլտե:
Կիրակի ժամանակ հատկացրեք, որպեսզի պլանավորեք, թե ինչ եք հագնելու ողջ շաբաթվա ընթացքում: Ձգտեք այնպես անել, որ առավոտյան ժամերը չծախսեք մտածելու վրա, թե ինչ հագնել:
Էլեգանտ տեսք ունենալու համար միշտ մաքուր պահեք մազերն ու եղունգները: Խնամված կինն անգամ հասարակ սև պիջակով թագուհու տեսք ունի:
Դիմահարդարումը պետք է համաչափ լինի. եթե ընդգծում եք աչքերը, ապա վառ շրթներկ մի քսեք, իսկ եթե վառ կարմիր շրթներկ եք քսել, ապա խուսափեք ընդգծել աչքերը:
Մարդկանց հանդեպ ուշադիր վերաբերմունքն էլեգանտության էությունն է, ուստի պետք է միշտ տեղին հագնվել: Սեքսուալ և վուլգար հագուստն ուրիշի միջոցառմանը անկրթություն է:
Չի կարելի չափազանց շատ օծանելիք օգտագործել: Թեթևակի զգացվող բույրն այն է, ինչ պետք է:
Եթե հասարակ հագուստ եք կրում, ապա շեշտը դրեք վառ աքսեսուարների և կոշիկների վրա:
Հետևեք ձեր շարժուձևին. մարդկանց հետ բարձր տոնով խոսելն ընդհանրապես էլեգանտ չէ:
Իմացեք, թե կոնկրետ ինչն է ձեզ սազում: Եթե թմբլիկ արտաքին ունեք, կիպ հագուստ մի կրեք, ավելի լավ է ընտրել այնպիսի հագուստ, որ կընդգծի Ձեր գրավիչ մարմինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել