Լոս Անջելես. «Beverly Hilton». Golden Globe Awards 2016: Երևան. Նալբանդյան փողոց. «ՅուՔոմի» 12.000 դրամանոց ինտերնետ. ահա թե ինչն է համախմբում ինձ և հոլիվուդյան աստղերին: Չքնել ողջ գիշեր, որպեսզի առաջինն իմանաս, թե ով է շահում այս ոսկեզօծ գլոբուսը, և ով ինչ է կրում կարմիր գորգին... Իսկ կան մարդիկ, ովքեր հիմա Դուբայում դեռ շարունակում են հանգստանալ ու նշել Նոր տարին... Կյանքն անարդար է...
Դե ինչ, Լոս Անջելեսի «Beverly Hilton» հյուրանոցում այս պահին դեռ ընթանում է 2016-ի Golden Globe Awards-ը, իսկ ես գիրք կրծողի պես խմում եմ իմ 4-րդ սառը սուրճը, որպեսզի աչքերս չփակվեն, ու կարողանամ բոլորից շուտ գրել այս փոստը... Կարելի է մտածել, թե ինչ-որ մեկին հետաքրքիր է այս մրցանակաբաշխությունը, միևնույն է՝ վաղը ամենաշատ դիտումները ֆեյսբուքում ունենալու են «Որ հայ աստղն է կարմիր ներկել եղունգները» վերնագրով փոստը....

Քեյթ Բլանշեթ

Ռետրո լուքը շարունակում է Ռոզի Հանտինգտոնը կամ Հունգտինգտոնը, մի տեսակ պինգպոնգի է նման նրա ազգանունը....

Ջեյ Լո, երևի Վերսաչեի զգեստով, չնայած դեռ ոչ մեկ չի կռահում դա...

Օ՜ ոչ... հենց նոր ասացին, որ զգեստը Ջիամբատիստա Վալիինն է...

Օօօօօ, հիշո՞ւմ եք Լարս Ֆոն Թրիերի «ՄԱՆԴԵՐԼԵՅ» ֆիլմը, կարծեմ 2005 թ.-ին էր նկարահանվել այն, այ այդ ֆիլմի աստղն է՝ Բրայս Դալլաս Հովարդ... Ցավոք, այդ ֆիլմից հետո այդպես էլ «չկրակեց»...

Այսօրվա գլխավոր աստղերից մեկը՝ Ջենիֆեր Լոուրենսն, իհարկե, կրում է Դիոր...

Նույն հայացքով, ինչպես նախորդ 5 տարիների ընթացքում. Եվա Գրին

Եվա Լոնգորիա

Այդպես էլ չդիտեցի նրա մասնակցությամբ որևէ ֆիլմ, դեռ կուլտը չեմ հասկացել...

Ափսոս, որ տարիներն այսքան արագ են անցնում. Ջեմի Լի Քերտիս

Ռեյչել ՄաքԱդամս

Ի դեպ, Չենինգ Տատումի կինն է՝ Զուհայիր Մուրադի զգեստով, երեկ եմ հասկացել որ նրանք ամուսնացած են, ես էլ մտածում եմ՝ ինչու են «Step Up» ֆիլմի դերակատարներն ամենուր միասին հայտնվում... Ծերությունը լավ բան չի....

Ինձ թվում է՝ այս նույն լուքով մենք արդեն տեսել ենք 1996թ.-ին Ջենիֆեր Էնիսթոնին, 2005 թ.-ին՝ Ջեյ Լոյին և 2015 թ.-ին՝ էլի ինչ-որ մեկին... Մայքլ Քորսի մոտ դեժավյու է Քեյդ Հադսոնի դեպքում:

Համեստ մերկություն. այսպես կարելի է անվանել Քլեր Դեյնսի զգեստը:

Մադոննա, 1992 թ: Ինչպե՞ս է կոչվում այս կտորը՝ վիլյո՞ւռ: Այն նորից նորաձև է երևի, պետք է հարցնել հայ ինստագրամ-ֆեյշն-բլոգերներին... Չնայած վերջիններս միայն սեփական լուքերի մասին են գրում, ի՞նչ կարիք կա աշխատելու...

Ի՞նչ կապ ունի Քեթի Փերին «Ոսկե գլոբուսի» հետ:

Վերադառնում ենք ռետրո լուքերին Ռունի Մարայի միջոցով...

Օհո... ահա և Ջեյսն Սթեթհեմը: Մոսկվայի Ցում-ում այս կոստյումից կար՝ 80% զեղչով=600$... Մի կերպ դուրս եկա խանութից...

Ասում եմ, չէ՞, դեժավյու ա մոտս, նույնիսկ երկու անգամ եմ ֆոտոն ափլոդ արել...

Երբ գրում էի փոստը, Քեյթ Ուինսլեթն առաջին մրցանակը ստացավ «ՍԹԻՎ ՋՈԲՍ» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար... Չեմ նայել ֆիլմը, կարծեմ նախորդ տարի էինք դիտում, էլի «ՍԹԻՎ ՋՈԲՍ» ֆիլմ՝ Էշթն Կուչերի դերակատարմամբ, նման հաճախականությամբ միայն Իվ Սեն Լորանի մասին են ֆիլմեր նկարահանվել... 

Ջուլիանա Մուր

Մեգի Գիլենհոլ

Ջեյն Ֆոնդա

Հայդի Քլում

Հիանալի երգ՝ ջեյմսբոնդյան նոր ֆիլմի համար, կարծում եմ՝ կհաղթի, գոնե դեմքի արտահայտությունը կփոխվի...

Հետաքրքիր է՝ ինչ է գրված ոտնաթաթին...

Ծանր ֆիլմ էր, մի տեսակ... անիմաստ ծանր ու երկար ֆիլմ. չէ, իհարկե հիանալի էր նկարահանված, բայց վերջին շրջանում 3 ժամանոց ֆիլմերը շատ-շատ են... Կինոթատրոններ կարելի է այցելել կոնկրետ քնելու համար...

Լեոյի գլխավոր մրցակիցը, ու ինձ թվում է՝ հենց նա էլ կհաղթի... տաղանդավոր դերասան, ոչինչ չես կարող ասել...

 

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

 

Sylvester Stallone wins Best Supporting Actor for Creed

 

Matt Damon wins for Best Actor in Comedy Or Musical for The Martian

Kate Winslet won Best Supporting Actress in a film for Steve Jobs 

 

Sam Smith took Best Original Song for Writings On The Wall, Spectre

 

Gael Garcia Bernal wins for Best Actor in a TV Series Drama for Mozart In The Jungle 

 

Lady Gaga wins Best Actress in a Supporting Role in a Series for American Horror Story: Hotel  

 

Aaron Sorkin wins Best Screenplay for Steve Jobs

 

Tom Hanks presented Denzel Washington the Cecil B. DeMille Award

 

Jennifer Lawrence wins Best Actress for a Comedy or Musical for Joy

 

The Martian was named Best Comedy Or Musical Film

 

Brie Larson wins Best Actress in a Drama for Room

 

 

 Leonardo DiCaprio wins Best Actor in a Drama for The Revenant

 

Best Director went to Alejandro G Inarritu for The Revenant

 

Best Drama-The Revenant

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել