Գրիգոր Դանիելյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 32 տարին, ինչի կապակցությամբ արդեն իսկ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ BlogNews-ի հետ զրույցում Գրիգորն ասաց, որ երեկ հավաքվել էին ընկերներից մեկի տանը՝ խմելու։) «Երբ վերադարձանք տուն, արդեն 12-ն էր, իսկ ես բավականին խմած էի ու մոռացել էի, որ ծնունդս է:) Հռիփսիմեն ինձանից մի քանի րոպե շուտ բարձրացավ վերև, երբ դուռս բացեցի, նա և աներոջս ընտանիքը տորթով, շամպայնով «Happy birthday» էին երգում»,- ասաց Գրիգորը։
12316165_437018583154397_5716915468656419153_n
Դերասանի համար այսօրն աշխատանքային է լինելու, երեկոյան նա կլինի ընտանիքի հետ.  «Երեկոյան ընտանիքով մի տեղ կգնանք, հաճելի ժամանակ կանցկացնենք։ Հունվարի 19-ին էլ Հռիփսիմեի ծնունդն է, և եթե նշելու ենք լինում, սպասում ենք ու համատեղ երեկույթ կազմակերպում, սակայն այս տարի որոշեցինք լուռ անել ամեն բան։ Աշխատանքային առումով շատ ծանրաբեռնված ենք, իսկ ծննդյան երեկույթ կազմակերպելը բավականին ժամանակատար է։ Դա մեծ պատմություն է»։
12524006_437018596487729_8831141375356910423_n
Գրիգորի խոսքով՝ չի կարող ասել, թե  սիրում է ծննդյան օրը կամ՝ ոչ։ «Ծննդյանս օրն ինձ համար սովորական է։ Եվս 1 տարով մեծանում եմ,- ասաց նա, իսկ որպես ամենատպավորիչ ծնունդ առանձնացրեց 30-ամյակի երեկույթը,- 2 տարի առաջ իմ ու Հռիփսիմեի 30-ամյակները միացրեցինք, մեծ երեկույթով նշեցինք մեր 60-ամյակը:) Շատ լավ ժամանակ անցկացրինք»։
BlogNews-ը շնորհավորում է Գրիգորին և մաղթում նպատակների իրականացում։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել