Երկար ու խիտ թարթիչներ ունենալու երազանքը պետք չէ կապել միայն թանկ թարթչաներկ ունենալու հետ: Ավելի կարևոր է հետևողական խնամքը, որպեսզի մեր գեղեցիկ արտևանուքները միայն տեսողական խաբկանք չլինեն:
1. Քնելուց առաջ թարթիչներին վազելին քսեք և լվացեք միայն առավոտյան: Դա կխթանի Ձեր թարթիչների աճը:
2. Ամեն երեկո թարթիչներին բողկի յուղ քսեք, որը կարող եք ձեռք բերել դեղատնից: Հետևեք, սակայն, որ հանկարծ յուղը չընկնի աչքի լորձաթաղանթի մեջ: Թողեք 10-15 րոպե, ապա մաքրեք չոր բարձիկով:

3. 1 թեյի գդալ գերչակի յուղը (касторовое масло) և А վիտամինի յուղային լուծույթը խառնեք ալոեի հյութի հետ: Ստացվածը քսեք թարթիչներին փոքրիկ խոզանակով: Գործողությունը կատարեք քնելուց 2-3 ժամ առաջ, իսկ պառկելուց առաջ մաքրեք աչքերը չոր բարձիկով:

4. Խառնեք 50 մլ կտավատի յուղը և 2-3 կաթիլ խաղողի կորիզների յուղը: Տաքացրեք ստացված խառնուրդը, քսեք չոր բարձիկների և դրանք դրեք աչքերին 15-20 րոպեով, ապա լվացեք աչքերը գոլ ջրով:

5. Ձիթապտղի յուղի մի քանի կաթիլ կաթացրեք բամբակի փոքրիկ կտորի վրա ու այն դրեք թարթիչներին՝ թողնելով մոտ 5 րոպե, ապա լվացեք աչքերը գոլ ջրով: Այս գործողությունը կրկնեք 4 շաբաթ շարունակ:
6. Որոշ ժամանակով հրաժարվեք թարթիչների ջարդիչից: Այն աննկատ բայց լուրջ վնաս է հասցնում՝ կանխելով դրանց աճը: Աշխատեք հազվադեպ օգտագործել:
7. E վիտամինի յուղը ամեն օր մի քանի կաթիլ քսեք թարթիչներին: Այս վիտամինը կօգնի խտացնել և փայլ հաղորդել:
8. Թաչթիչների լավ աճին նպաստում են նաև աչքերի շրջանում մատների ծայրերով նուրբ մերսումները: Թեյով աչքերը լվանալը կարեղ է գեղեցիկ փայլ հաղորդել:
9. Աշխատեք խուսափել թարթիչների և օճառի հաճախակի շփումից:
10. Հիշեք` դիմահարդարվելուց առաջ անհրաժեշտ է ամբողջությամբ մաքրել թարթիչներից խնամքի բոլոր միջոցները, որպեսզի դիմահարդարվելուց հետո փողոցի փոշին չկուտակվի աչքերի հատվածում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել