Կյանքը հատկապես միօրինակ ա, երբ տոներն են մոտենում։
Ասենք, էս տոները վաղուց սպառել են իրանց։ Կյանքիդ առաջին մի քանի տարին ուրախանում ես ,նվեր ա, բան ա (ով ոնց), իսկ հետո․.․ հետո բոլորը ամեն ինչ կրկնում են։ Եթե նույն շորն են հագնում, շորն ա կրկնվում, եթե նոր շոր են առնում, ամեն տարի նոր շոր առնելն ա դառնում ավանդույթ։

Կամ էդ ամեն ինչից ավանդույթ սարքելը։ Բուդը դառավ ավանդույթ, շուտով բդին ուրիշ փոխարինող կգա կամաց֊-ամաց։ Ու հարցը բուդի չի։ Հարցը էն ա, որ տենց անկապ տոն կա, որ մարդիկ պիտի նշեն, շնորհավորանք մտածեն, եսիմինչ անեն, սեղան դնեն։ Ինչի՞:

Ու ամենավատը էն ա, որ ոնց որ պարտադիր լինի։

Հավատացյալներն էլ ասում են «ոնց տարին սկսես, տենց էլ կշարունակվի», ուրիշ հավատացյալներ էլ պարտք են անում՝ սեղանին բուդ դնում, որ բուդով անցնի ամբողջ տարին, բայց պարտքով ա անցնում։

Կարճ ասած, ասածս էն էր, որ «նոր» տարի տոնը իր էշությամբ նույնիսկ մարտի 8-ին ծալած ունի։

Էն խեղճ եղեւնիների մասին էլ չեմ ասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել