Հրուշ Աճեմյանը Կալիֆորնիայում բավականին հայտնի դիմահարդար է, նա համագործակցում է հայտնի մոդելների, հաղորդավարների, աստղերի հետ: Հրուշի հաճախորդներից են նաև Քարդաշյան քույրերը:

Օրինակ՝ Քայլի Ջենները ոչ միայն Հրուշի մոտ է դիմահարդարվում, այլև սիրում է նրա հետ տարբեր ժամանցային վայրեր այցելել: Հրուշը ներկա է լինում նաև Քայլիի գրեթե բոլոր ֆոտոսեսիաներին: 

Քայլին ամեն անգամ շնորհակալություն է հայտնում Հրուշին ինստագրամյան իր էջում:

Այս լուսանկարում էլ Հրուշը դիմահարդարում է Քիմ Քարդաշյանին։

Քիմը նույնպես չի մոռացել նշել Հրուշի անունն ինստագրամյան իր էջում։

Ներկայացնենք մի քանի փաստ Հրուշի մասին. նա ապրում է Կալիֆորնիայում, 28 տարեկան է և նշանադրված է:

Ի դեպ, երբ անցյալ տարի ԱՄՆ-ում կայացավ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը, որին մասնակցում էր նաև Սիրուշոն, վերջինս իր դիմահարդարումը նույնպես վստահեց Հրուշին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել