Տարածաշրջանային ճգնաժամերի կառավարման գործում իրանցիների հանգստությունը և վստահությունն ուղղակի օրինակելի են, քանի որ որպես ելակետ իրանցի ցանկացած պաշտոնյա նույնիսկ ենթագիտակցության մակարդակում հենվում է համաիրանական աշխարհայացքային այն կարծրատիպի վրա, համաձայն որի՝ իրանական պետականությունը և դրա ավանդույթը հավերժական են ու անխորտակելի:
Հենց այս առումով, Իրանը և իրանցիներին ճանաչողների համար ոչ միայն տարօրինակ չէ, այլև նույնիսկ բնական է, որ այդ երկրի բարձրաստիճան որևէ քաղաքական գործիչ ամենայն հանդարտությամբ և դույզն իսկ չկասկածելով իր պնդմանը հանրային տիրույթում սպառնալից կերպով հայտարարում է, որ Սաուդյան Արաբիայի արբանյակ Պարսից ծոցի մանր-մունր միապետությունները պետք է հիշեն, որ սաուդական վարչակարգը վաղ թե ուշ տապալվելու է, իսկ այդ երկրները հզոր Իրանի դեմ հանդիման միայնակ են մնալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել